News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ է հրավիրել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔՊ վարչությունից:

Նիստին ներկա կլինի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնեցին նաեւ, որ այսօրվա օրակարգում է ուժային կառույցների ղեկավարների նշանակման հարցը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, նախօրեին՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Վալերի Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ