News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է «Սննդի անվտանգության եւ կենդանիների առողջության ռիսկի գնահատման եւ կառավարման կարողությունների հզորացում» երկամյա ծրագիրը, որը կյանքի է կոչվել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ակտիվ համագործակցության արդյունքում: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ պետի խորհրդական Էլվիրա Միրզոյանը նշել է, որ ծրագիրն ուղղված է անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ռիսկերի գնահատման ու կառավարման կարողությունների հզորացմանը: Այն ունի նաեւ սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորմանը վերաբերող բաղադրիչ:

ՊԳԿ փորձագետ Միրզեթ Սաբիրովիչը ՍԱՏՄ դահլիճում հավաքված անասնաբուժության եւ կենդանիների առողջության ոլորտի պատասխանատուներին եւ այլ շահագրգիր անձանց ներկայացրել է անասնաբուժության եւ կենդանիների առողջության ոլորտի ռիսկերի վերլուծությանը վերաբերող միջազգային փորձը: Նա կարեւորել է սեմինարների միջոցով նախատեսվող մասնագիտացված ստորաբաժանումների կրթումը եւ վստահեցրել, որ ծրագրի վերջնարդյունքում կձեւավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ:

 

Տպել
Ամենաշատ