News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Պալեոնտոլոգները Նոր Զելանդիայում հայտնաբերել են Pelagornithidae ընտանիքի հնագույն ներկայացուցչի քարացած մնացորդներ, որն ապրել է 62 միլիոն տարի առաջ, հայտնում է N+1-ը՝ հղում կատարելով Papers in Palaeontology-ին։ Պելագորնիտիդները եղել են երբեւէ ապրած թռչուններից ամենախոշորներից մեկը, սակայն նրանցից հնագույնը շատ մեծ չի եղել՝ ճայի չափ։ Գտածոն ցույց է տվել, որ ընտանիքը ծագել է մի քանի միլիոն տարի ավելի վաղ, քան մինչ այդ կարծում էին, եւ ոչ թե հյուսիսային կիսագնդում, այլ՝ հարավային։

Պելագորնիտիդները հայտնվել են մոտավորապես պալեոցենի վերջում, մոտ 58,5 միլիոն տարի առաջ։ Դրանք եղել են խոշոր ծովային թռչուններ, որնց թեւերի բացվածքը հասել է 6,4 մետրի, եւ որոնք բնակություն են հաստատել բոլոր մայրցամաքներում։ Ժամանակակից ալբատրոսների նման նրանք կարողացել են երկար թեւածել ծովի վրա՝ օգտագործելով դինամիկ հոսքերը։ Ամենայն հավանականությամբ, պելագորնիտիդները որսացել են ջրի վրա ցածր թռչելով եւ կտուցով ջրի մեջ որոնելով։ Նրանք ունեցել են կեղծ ատամներ՝ եռանկյունի ոսկրային ելուստներ, որոնք օգնել են պահել որսը։ Այս թռչուններն անհետացել են մոտ 2,5 միլիոն տարի առաջ։ Հնարավոր է՝ նրանք չեն կարողացել հարմարվել գլոբալ բնապահպանական փոփոխություններին, ինչպիսին սառցե դարաշրջանի սկիզբն էր եւ ծովային հոսանքների ուղղության փոփոխությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ