News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էնդի Ուորխոլի հանրահայտ «Մարզիկները» շարքը, որի շրջանակներում նկարիչը պատկերել է Մուհամմեդ Ալիի, Կարիմ Աբդուլ Ջաբարի, Դորոտի Հեմիլի եւ այլ հայտնի մարզիկների դիմանկարները, աճուրդի կդրվի։ Christie՛s աճուրդային տունը գլուխգործոցները վաճառքի կհանի նոյեմբերին՝ որպես Ռիչարդ Լ․ Վայսմանի հավաքածուի մի մաս, հայտնում է Americaru-ն։

Շարքը կազմված է 10 դիմանկարներից, եւ ակնկալվում է, որ դրանցից յուրաքանչյուրը կարժենա 200-600 հազար դոլար՝ բացառությամբ Մուհամմեդ Ալիի դիմանկարի, որի արժեքը գնահատվում է 5 միլիոն դոլար։

Վայսմանը պատվիրել է շարքի ութ հավաքածու։ Երկուսը նվիրաբերվել են համալսարանների, իսկ մեկը 2009թ․ կողոպուտի ժամանակ գողացվել է նրա տնից, սակայն ՀԴԲ-ի կողմից վերադարձվել է 2015թ․։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ