News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի  քաղաքապետարանը մինչ օրս «Սանիթեք»-ից ավելի քան 1 միլիոն դոլար է առգրավել, ինչպես նաեւ հաշիվ-ապրանքագրերն ու կանխիկ գումարը: Այս մասին Tert.am-ի   հետ զրույցում ասել է «Սանիթեք» ընկերության սեփականատեր եւ տնօրեն Նիկոլաս Թավիլը։ 

«Ի՞նչ են կարծում քաղաքապետը եւ քաղաքապետարանը, ինչպե՞ս մենք պետք է աշխատենք: Ինչպե՞ս են նրանք պատկերացնում մեր աշխատանքը, եթե առգրավում են այն ամենն, ինչ մենք ունենք: Ինչ վերաբերում է մեր աշխատակիցներին ընկերությունից տանելուն, դա նոր չի սկսվել: Մենք նույնիսկ 4-5 ամիս առաջ նամակ ենք ուղարկել Հայկ Մարությանին՝ ասելով, որ  «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» ընկերության ղեկավարը եւ շատ մարդիկ քաղաքապետարանում մեր աշխատակիցների հետ գաղտնի կերպով քննարկում են աշխատանքից ազատվելու եւ նրանց մեզանից տանելու հարցը: Այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում, միայն վերջին երեք շաբաթվա պատմություն չէ, նրանք դրան պատրաստվել են վերջին 6-7 ամսում, նրանք օգտագործել են մեզ վերջին 6-7 ամսում: Եվ դա շարունակվում է մինչեւ հիմա: Իսկ ինչ վերաբերում է «Սանիթեքի» ապագային Հայաստանում, կասեմ ձեզ, որ մենք հավատում ենք նրան, ինչ անում ենք: Մեր հայեցակարգը շատ պարզ է, եւ իհարկե, մենք պատրաստվում ենք օգտագործել ցանկացած օրինական գործիք, որն ունենք՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային ասպարեզում: Հավելեմ, որ շատ ցնցված եմ, թե ինչպես է քաղաքապետարանը աշխատացնում 36 մեքենա ողջ Երեւանում ու դարձյալ մեծ քանակով աղբ ենք տեսնում քաղաքում: Այժմ ցանկանում եմ հարցն ուղղել քաղաքապետարանին՝ ո՞վ է վատ կատարում աշխատանքը, քաղաքապետարա՞նը, թե՞ «Սանիթեքը»,–նշել է նա:

Հարցին՝ ստեղծված իրավիճակում քաղաքապետարանի քայլերը միտումնավոր համարո՞ւմ է, Թավիլը նշել է. «Նախկինում՝ ոչ, այժմ ես 100 տոկոսով վստահ եմ, որ դա միտումնավոր է արվել: Կրկին հիշեցնեմ, որ քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է, որ պայմանագրի չեղարկումը քաղաքական որոշում է, սա կոչվում է օտարում/սեփականազրկում: Եվ երբ բազմաթիվ կառավարական պաշտոնյաներ ասում են, որ կոռուպցիոն սխեմաներ կան «Սանիթեք»-ում եւ որ ես կապ ունեմ նախկին կառավարության հետ եւ նման բաներ, նրանք այդ մասին խոսում են արդեն մեկուկես տարի, կցանկանայի տեսնել որեւէ փաստաթուղթ, որեւէ ապացույց, որ մեզ մոտ կոռուպցիա կա: Այս ամենը սուտ է եւ մանիպուլյացիա է՝ ուղղված հանրության դեմ»:

Արբիտրաժային դատարան դիմելու մասին հարցին նա պատասխանել է. «Ամեն ինչ ընթացքի մեջ է, մեր փաստաբանական թիմերը լրջորեն աշխատում են այս ուղղությամբ տեղական եւ միջազգային հարթակներում: Մենք նախապատրաստական փուլում ենք»։

Նա «Սանիթեք»-ին պատկանող մեքենաները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու եւ Դավիթ Անանյանի ու Հայկ Մարությանի պայմանավորվածության մասին հարցին ի պատասխան նշել է. «Կարող եմ ասել, որ այո, դա եւս մեկ գործիք է, որը քաղաքապետարանն օգտագործում է «Սանիթեք»-ի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաեւ «Սանիթեք»-ին ամեն կերպ վնաս հասցնելու համար: Սա բազմաթիվ գործիքներից մեկն է, որ նրանք օգտագործել են եւ շարունակում են օգտագործել մեր դեմ»:

Թավիլը նշել է, որ իրենց փորձում են ճնշել տարբեր կառույցների միջոցով. «Մենք բազմաթիվ ճնշումների ենք ենթարկվում թե՛ Պետական եկամուտների կոմիտեի, թե՛ քաղաքապետարանի, թե Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցի՝ Պետական վերահսկողական ծառայության կողմից: Նրանք նույնպես ստուգումներ են արել մեկ տարի առաջ: Սա «Սանիթեքի» հետ պատահած միջադեպերից մեկ է: Ի դեպ, 2 ամիս առաջ մեր իրավաբանները հանդիպել են քաղաքապետարանի աշխատակիցների հետ, եւ պաշտոնյաներից մեկը պարզորոշ ասել եւ սպառնացել է, որ Ազգային անվտանգության ծառայությանը կօգտագործի «Սանիթեք»-ի դեմ: Այնպես որ, շարունակական ճնշումներ են գործադրվում «Սանիթեքի» դեմ: Եվ ինչպես ասում են՝ «այն մարդը, որը սխալ բան չի արել, վախենալու ոչինչ չունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ