News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի զինված ուժերը լրագրողներին ցույց են տվել այն, ինչը իրեց պնդումներով իրանական թեւավոր հրթիռ է եւ անօդաչու, որոնք օգտագործվել են նավթային օբյեկտների վրա գրոհների ընթացքում, հայտնում է AP-ը։

Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները լրագրողներին նյութերը ցույց են տվել չորեքշաբթի Էր Ռիադում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ՝ դրանք անվանելով «իրանական ագրեսիայի անհերքելի ապացույցներ»։ Սաուդյան Արաբիայի ռազմական հաստատության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց նավթային արդյունաբերության վրա հարձակումը կատարվել է «հյուսիսից»։ Գնդապետ Տուրկի Ալ Մալիկին չի հստակեցրել, սակայն Պարսից ծոցից հյուսիս գտնվում են Իրանն ու Իրաքը։ Նրանք պնդում են, որ օգտագործվել է 18 անօդաչու եւ 7 թեւավոր հրթիռ, հայտնում է BBC-ն։

Ալ Մալիկին ցույց է տվել իրանական անօդաչու թռչող սարքի դելտա-թեւը եւ այլ բեկորներ։

Նրա խոսքերով, հարձակումը «անկասկած հովանավորվել է Իրանի կողմից»։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանին հակազդելու եւ տարածաշրջանային դաշնակիցներին պաշտպանելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ