News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ի՞նչ իրավաչափության մասին է խոսքը, երբ երկրի առաջին դեմքերով և իշխող խմբակցությամբ, բացահայտ ճնշում են գործադրում դատավորի վրա՝ որոշումից մեկ օր առաջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախգծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի հայտարարությանը եւ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնանկությանը։

« Ի՞նչ իրավաչափություն, երբ խնդիր է դրվում օրենսդիրի կողմից՝ տապալել ՍԴ գործունեությունը։ Եվ այստեղ շատ կարևոր է անհատական որոշման, անհատական ձայնի սկզբունքը»։

Ըստ Հովհաննիսյանի՝  «Իմ քայլը» խմբակցություն լուրջ մարդիկ հայտնվում են ծանր որոշման առջեւ. «Իշխող խմբակցության մեջ, այդ 88-ի մեջ կան շատ լուրջ և պարկեշտ մարդիկ, որոնց դնում են ծանր որոշման առաջ՝ անխոս սատարել մեկ մարդու ցանկություններին։ Ինչու՞ եք դնում մարդկանց նման որոշման առաջ։ Այդ մարդկանցից շատերը այսօր և վաղը մեր երկրին, թեկուզ հենց ԱԺ-ում, կարող են օգուտ տալ, արդյունավետ աշխատել։ Բայց «շատով» օրենք խախտելու, «շատով» անօրինականություն անելու պահանջը բերում է այս մթնոլորտին։ Ուղղակի պետք է հիշել. միշտ կա ընտրության հնարավորություն։ Ժամանակները շատ արագ են փոխվում»։

Տպել
Ամենաշատ