News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հանդիպման ժամանակ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց ԲԴԽ ձեռքբերումները:

Նրա խոսքով՝ ԲԴԽ–ի կողմից մշակվել եւ ընդունվել է «բացարձակ դռնբացության եւ թափանցիկության» քաղաքականությունը. «Որեւէ խնդիր, որեւէ հարց չի քննարկվում դռնփակ կամ գաղտնի ռեժիմով, եթե օրենքով նախատեսված չէ, որ պետք է քննարկվի դռնփակ ռեժիմով»։

Երկրորդ մեծ ձեռքբերումն է, Ռուբեն Վարդազարյանի կարծիքով, ամբողջ դատական համակարգին նոր համակարգչային տեխնիկայով զինելն է. «Որոշում է կայացվել ամբողջ դատական համակարգին գումար հատկացնել, որ փոխվի ամբողջ համակարգչային տեխնիկան»։

Երրորդ ձեռքբերումը, նրա համոզմամբ, դատավորների ավտոմեքենաներին դատական համակարգի պետհամարանիշներ տրամադրելն է. «Այն 2 հարց է լուծում՝ հասարակությունն է տեսնում, որ մեքենայի ղեկին դատավոր է եւ վերաբերմունքն է փոխում, բացի այդ՝ մեծ հասարակական եւ հանրային հսկողության տակ կգտնվեն դատավորները՝ ունենալով այդ համարանիշները։ Եթե որեւէ դատավոր կկատարի ճանապարհային երթեւեկության խախտում, կթիրախավորվի, եթե մեքենան հայտնվի գիշերային ակումբի կամ կազինոյի դիմաց, նույնպես կթիրախավորվի։

Մենք ունենք դրա փորձը, նման պետհամարանիշներ ունեն դատախազությունը, քննչական ծառայությունները, ՊՆ–ն։

Ընդ որում՝ սա կամավոր է, ով կուզենա կփոխի, ով չի ցանական, չի փոխի»։

Տպել