News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։

Հարցին՝ արդյոք հնարավոր է այսօր նիստից հետո լիազորությունների դադարեցման հիմքերը հրապարակվեն, Մակունցը նշեց. «Կա ընթացակարգ, համաձայն որի՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացնում ԱԺ նախագահին, եւ դա դրվում է շրջանառության մեջ՝ ուղղորդվելով գլխադասային հանձնաժողով։ Հիմա գործընթացը տեղի է ունենում, նախագիծը վաղը կլինի ԱԺ նախագահի մոտ»։

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի ընթացակարգ սկսելու նախաձեռնության մասին հայտարարել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խմբակցության նիստի արդյունքների հիման վրա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ