News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ուժային կառույցներից հաջորդ հեռացողը եղավ Վալերի Օսիպյանը։ Դեռ երեկ NEWS.am-ին հայտնի էր դարձել, որ ոստիկանապետը ազատման դիմում է գրել։ Այսօր այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատվեց։ Օսիպյանը առավոտյան հրաժեշտի հանդիպման հրավիրեց ոստիկանության ղեկավար կազմին։ Հանդիպումից որոշ մանրամասներ հայտնեց լրատվության ծառայության պետը։

Վալերի Օսիպյանը նաեւ հայտարարությամբ հանդես եկավ։ Հեռանալու պատճառների մասին նա խոստացավ խոսել հետագայում, իսկ բուն տեքստը հիմնականում շնորհակալություն էր ուղղված աշխատակիցներին եւ ժողովրդին։

Շուտով հայտնի դարձավ, որ Փաշինյանը մտադիր չէ հրաժարվել Օսիպյանի ծառայություններից։ Նրա որոշմամբ նախկին ոստիկանապետը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։

Մամուլը հրաժարականների շղթայում նշում է նաեւ Պաշտպանության նախարարի անունը։ Դավիթ Տոնոյանը նման մտադրություն չունի, նա լրագրողներին հայտարարեց, որ սկսած աշխատանքը կիսատ չի թողնի, իր պատասխանատվությունը չի նվազեցնի։ Այնուամենայնիվ, նախարարը չբացառեց, որ պաշտոնը թողնելու պահանջ կարող է լինել։

ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասին ասաց, որ Վանեցյանն իր ընկերն է, իսկ նրա տեքստը մեկնաբանել չցանկացավ։

Իշխող ՔՊ կուսակցությունն էլ վարչության նիստ էր հրավիրել, մասնակցում էր նաեւ վարչապետը, որ ոչ գրասենյակ մտնելիս, ոչ ելնելիս չպատասխանեց լրագրողների հարցերին։ NEWS.am-ի տեղեկություններով այսօրվա օրակարգում պետք է քննարկվեր ուժային կառույցների ղեկավարների նշանակման հարցը: Նիստից հետո վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ դեռ որոշում չկա, թե ովքեր են նշանակվելու թափուր մնացած պաշտոններում։ Պաշտոնանկությունների պատճառների մասին էլ որոշակի բան չասաց։

Այսօր լրահոսում հայտնվեց նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունը՝ քրեական գործի շրջանակում։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը թույլ է տվել, որ երեք ռազմական ոստիկաններ, զորամաս չայցելելով, կատարեն այլ աշխատանք,  նրանցից մեկը աշխատել է որպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ։ Այս ծառայողներին բյուջեից վճարվել է ընդհանուր ավելի քան 21 միլիոն դրամ՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

ԱԱԾ-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանին ու եւս 2 անձի Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Մամուլին հայտնի են դարձել, որ ՔԿՀ պետը վերցրել է, այսպես կոչված, գողական «օբշյակի» փողը՝ 900 դոլար, որը ամսական իր հասանելիքն է եղել։ ԱԱԾ-ն նրան ձերբակալել է հենց ստանալու պահին։

Անձնական քինախնդրությունից վեր կանգնելու կոչով է իշխանություններին դիմել ԴԱՀԿ նախկին պետ, այժմ հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի վարչապետը դուրս չգալով «ընդդիմադիրի կերպարից» ու չդառնալով բոլորի ղեկավարը՝ հետեւողականորեն հասարկությունը բաժանում է «գույների»։ Պողոսյանը հայտարարել է՝ սթափվելու ժամանակն է՝ իրար հաջորդող սխալները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ երկրի համար։ Շինծու գործերով ու շոուներով  ուղեկցվող «ուղեղների լվացումը»  օրերից մի օր ավարտվելու է։ Ոչ մեկը չպետք է հայտնվի քաղաքական վրեժխնդրության թիրախում։ Վերջում նախկին պաշտոնյան ընդգծել է՝ քաղաքական վենդետան ինքնակործանման ճանապարհ է»: Հիշեցնենք, Միհրան Պողոսյանը մեղադրվում է վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Պողոսյանը ձերբակալվել էր ապրիլի 19-ին Պետրոզավոդսկ քաղաքում, սակայն ՌԴ-ն հրաժարվում է նրան արտահանձնել Հայաստանին:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը արձագանքել է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, որ «Արցախը Հայաստան է»։ «Մենք մեր խոսքը կասենք մարտադաշտում, եւ մենք երազում ենք այդ մասին։ Եվ դա կիրականանա մոտ ժամանակներս։ Այդ ժամանակ կտեսնենք՝ պատասխանատո՞ւ է նա իր խոսքերի համար, թե՞ ոչ։ Անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը պաշտոնապես, միայն դատարկաբանությամբ են զբաղվում»,- ասել է Հասանովը։

Ադրբեջանցի պաշտոնակցի՝ պատերազմելու երազանքին արձագանքեց Հայաստանի պաշտպանության նախարարը։ 

«Սանիթեքի» աշխատակիցները այսօր կրկին քաղաքապետարանի շենքի առաջ բողոքի ակցիա էին անում՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։ Նրանց «Սանիթեքից» ասել էին, որ քաղաքապետարանը փող չի փոխանցել, քաղաքապետարանից էլ հակառակն են ասում, փոխանցել են, փախանցումների փաստաթուղթն էլ պատրաստ են ցույց տալ։ Ցուցարարները երկար սպասեցին այդ թղթին, ի վերջո որոշեցին դիմել հայտնի մեթոդին՝ փողոց փակել, ոստիկանները սակայն թույլ չտվեցին, սկսվեց հրմշտոց։

Վերջապես քաղաքապետարանից պաշտոնյաներ իջան, թղթի վրա ցույց տվեցին, թե որ ամսին քանի միլիոն են փոխանցել «Սանիթեքին»։ Նրանք խոստացան ելքեր գտնել եւ աշխատավարձերի հարցը լուծել, բայց ոչ թե փողը փոխանցելով «Սանիթեքին», այլ անմիջապես աշխատակիցներին։

Մինչ այսպես բանակցում էին, «Սանիթեքը» հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, որ քաղաքապետարանը թերի է փոխանցել գումարները, ինչի հեեւանքով էլ ընկերությունը չի կարողացել աշխատավարձեր վճարել։ «Այս ամենի հետ մեկտեղ մենք ամեն օր արձանագրում ենք քաղաքապետարանի շարունակական ցուցադրական գործողությունները եւ ստերը, որոնք ղեկավարվում են տաղանդավոր դերասանների կողմից. ճշմարտությունն այս ողջ ընթացքում երբեք չի հարգվել եւ գնահատվել քաղաքապետարանի կողմից: Անձնական շահերի եւ սեփական օրակարգի համար «Սանիթեքին» ստելն ու վատաբանելը մի բան է,  իսկ սեփական ժողովրդին ստելը` մեկ այլ»,- հայտարարել է ընկերությունը:

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝  կազմելով 476 դրամ, եվրոն 526 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 593, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 39 դրամ։

Հայաստանում սեպտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը Երևանում սպասվում է +13+15, վաղը ցերեկը՝ +30+32

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ