News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի փորձագետները մեկնել են Սաուդյան Արաբիա, որպեսզի հետաքննեն հանգստյան օրերին երկրի նավթային օբյեկտներում տեղի ունեցած պայթյունները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ նախազգուշացնելով ճգնաժամի սրման դեպքում «ավերիչ» հետեւանքների մասին, հայտնում է AFP-ը։

Նրա խոսքերով, փորձագետներին հետաքննությունը սկսելու թույլտվություն է տրվել համաձայն Անվտանգության խորհրդի բանաձեւի, որը հավանության էր արժանացրել Իրանի հետ 2015թ․ կնքված միջուկային համաձայնագիրը։

ՄԱԿ փորձագետները «արդեն մեկնել են Սաուդյան Արաբիա եւ, ակնհայտ է, որ նրանք իրենց աշխատանքը կկատարեն ԱԽ-ի կողմից իրենց տրված մանդատի համաձայն»,- լրագրողներին ասել է Գուտերիշը՝ հավելելով, որ «վճռականորեն» դատապարտել է այդ հարձակումը։

«Ես կարծում եմ, որ այդ գրոհը Պարսից ծոցում դրամատիկ լարվածություն է, եւ ես համարում եմ, որ մեզ, անկասկած, անհրաժեշտ է դադարեցնել այդ լարվածությունը»,- ասել է նա։ «Եթե Պարսից ծոցում լուրջ հակամարտություն տեղի ունենա, դա ավերիչ հետեւանքներ կունենա տարածաշրջանի եւ ողջ աշխարհի համար»,- հավելել է նա։

2015թ․ բանաձեւը, որը հավանություն է տալիս միջուկային գործարքին, ՄԱԿ-ի փորձագետներին լիազորում է հետաքննել իրանական ռազմական տեխնիկայի ենթադրյալ օգտագործումը։ ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան հարձակման մեջ Իրանին են մեղադրում։ Վերջինս էլ հերքում է այդ մեղադրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ