News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացող» դատավորների մասին արտահայտությունն ուներ կոնկրետ հասցեատերեր, և հանրությունը գիտի՝ ովքեր են նրանք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ԲԴԽ անդամների եւ Երեւանի առաջին ատյանի դատավորների հետ հանդիպումից հետո։

ԲԴԽ նախագահն ասաց, որ ինքը դատավորներին ուղղված վարչապետի արտահայտությունից չի վիրավորվել. «Քանի որ գտել եմ, որ դա ինձ եւ շատ-շատ դատավորիների չի վերաբերում։ Այդ բառակապակցությունը ուներ թիրախ, եւ ես ասել եմ, որ մենք էլ, հանրություն էլ գիտենք՝ դա ում էր հասցեագրված»։

Հարցին՝ արդյոք դատավոր Զարուհի Նախշքարյանն այդ հասցեատերերից մեկն էր՝ հաշվի առնելով այն, որ նա հանդիպման ընթացքում հայտարարեց, որ ինքը վիրավորված է, Վարդազարյանն ասաց. «Չեմ կարող ասել, իրեն հարցրեք»։

Հարցին՝ ինչպես կգնահատի այն փաստը, որ վարչապետի արտահայտության հասցեատերերը շարունակում են աշխատել որպես դատավորներ, Վարդազարյանը պատասխանեց. «Նորմալ է, թե՝ ոչ, ես չեմ հասցեատերն այդ հարցի»։

Տպել
Ամենաշատ