News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռումինիայի Սենատը 2019թ․ սեպտեմբերի 18-ին  միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։ Այս  մասին Facebook-ի իր էջում գրել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Այն ներկայացվել էր Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանի եւ Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ։

Համաձայն Ռումինիայի ներքին ընթացակարգերի՝ օրինագիծը պետք է նաեւ հավանություն ստանա Խորհրդարանի Ստորին պալատի կողմից եւ ստորագրվի երկրի նախագահի կողմից»,- գրել է դեսպանը։

Փաստաթղթում, մասնավորապես, նշված է. «Հոդված 1. Հոկտեմբերի 12-ը սահմանել որպես Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր: Հոդված 2 (1). Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օրվա տոնակատարությունը կարող են կազմակերպվել կենտրոնական եւ տեղական հանրային կառավարման մարմինների վարչությունների եւ դրանց ենթակայության տակ կամ համակարգման ներքո գտնվող հաստատությունների, քաղաքացիական հասարակության եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից` հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի ժողովրդականացմանն ուղղված մշակութային, կրթական, գեղարվեստական, սոցիալական կամ գիտական ծրագրերի ու միջոցառումների կազմակերպման կամ մասնակցության միջոցով: (2). Կենտրոնական եւ տեղական հանրային կառավարման մարմինները եւ դրանց ենթակայության տակ կամ համակարգման ներքո գտնվող հաստատությունները կարող են նյութատեխնիկական աջակցություն տրամադրել եւ կարող են գումարներ հատկացնել իրենց բյուջեներից, նախատեսված 1-ին կետով՝ հաստատված բյուջեի հատկացումների սահմաններում, միջոցառումները լավ պայմաններում կազմակերպելու եւ անցկացնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ