News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել այն պատճառով, որ 2001 թվականին երեկույթներից մեկի ժամանակ դեմքին սեւ գրիմ է քսել եւ դրել սպիտակ չալմա: Համապատասխան հայտարարությունը, որը հեռարձակել են երկրի բոլոր ազգային հեռուստաալիքները, նա կատարել է Գալիֆաքսի (Նոր Շոտլանդիա նահանգ) օդանավակայանում իր օդանավում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«2001 թվականին երեկույթներից մեկի ժամանակ ես Ալադինի հանդերձանք էի հագել, դեմքիս գրիմ էր: Ես խորապես ղզջում եմ դրա համար, այդ ժամանակ պիտի լավ մտածեի,- ասել է նա: - Այդ պատճառով կանադացիներից ներողություն եմ խնդրում»: Թրյուդոն հավելել է, որ 18 տարի առաջ չէր մտածում, որ նման հանդերձանքը հնարավոր է կապել ռասիզմի հետ: «Հիմա հասկանում եմ, որ դա այդպես չէ»,- ասել է նա: Կանադայի վարչապետը նաեւ շեշտել է, որ «ամբողջ կյանքում պայքարել է ռասիզմի դեմ եւ տոլերանտության կողմնակից է եղել»:

Time ամսագիրը չորեքշաբթի իր Twitter-յան էջում հրապարակել էր 2001 թվականի սեւ-սպիտակ լուսանկար, որում Թրյուդոն կանգնած է 4 կանանցով շրջապատված: Նրա գլխին սպիտակ չալմա է, իսկ դեմքին քսված է սեւ գրիմ: Լուսանկարը կատարվել է կանադական մասնավոր դպրոցում «Արաբական գիշեր» կոչվող փակ երեկույթի ժամանակ, որտեղ այդ ժամանակ Թրյուդոն դասավանդում էր:

Ավելի ուշ Կանադայի ընդդիմադիր Նոր դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջագմիթ Սինգհը, որը սիկհիզմ կրոնական հոսանքի հետեւորդ է եւ ինքն էլ չալմա է կրում, վարչապետին մեղադրել է ռասիզմի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ