News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի Մալիշկա գյուղը դարձավ 5-րդ համայնքը մարզում, որի բնակչությունը հանրագրով մերժեց մետաղական հանքարդյունաբերությունը: Մալիշկայի ավագանին հանդես է եկել ուղերձով, որտեղ մասնավորապես, ասվում է.

«Սույն թվականի օգոստոսի 8-ին Մալիշկա համայնքի թվով 700 բնակիչների ստորագրությամբ համայնքապետարանին է ներկայացվել «Մալիշկա համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» հանրագիր:

Ըստ այդ հանրագրի՝  բնակիչները խնդրում եւ պահանջում են՝

ա) ապագայում արգելել եւ բացառել Մալիշկա համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել եւս հանքավայրերի շահագործման աշխատանքների իրականացումը,

բ) hամայնքի անդամներին ներգրավելով՝ մշակել Մալիշկայի եւ Վայոց ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն եւ կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր՝ հաշվի առնելով Վայոց ձորում գյուղատնտեսության, անասնապահության, խաղողագործության, գինեգործության, էկոտուրիզմի զարգացման լայն հնարավությունները, ինչպես նաեւ հանրապետության պատմամշակութային եւ զբոսաշրջության կարեւոր կենտրոն լինելը:

Վերոնշյալ պահանջների իրականացման համար համայնքի բնակիչները պատրաստ են աջակցել ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին:

Մալիշկայի ավագանին 09.09.2019թ.-ին կայացած նիստով ուղերձ է հղում ՀՀ կառավարությանը եւ Վայոց ձորի մարզպետին:

Վայոց ձորի մարզում եւ Մալիշկա համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական եւ հանքավայրերի շահագործման աշխատանքների իրականացման պարագայում հաշվի առնել տարածաշրջանի պատմամշակութային եւ զբոսաշրջության կենտրոն լինելը, մասնագիտական-փորձագիտական կազմակերպությունների, բնապահպանների կողմից կատարված ուսումնասիրությունները, եզրակացությունները եւ համայնքի բնակիչների՝ հանրագրով ներկայացված պահանջները, առաջարկությունները եւ մտահոգությունները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Ամենաշատ