News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի սենատոր Մայքլ Ֆոլմերը (հանրապետական) չորեքշաբթի հրաժարական է ներկայացրել սմարթֆոնում մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով կալանավորվելուց հետո: Այս մասին հրապարակված հայտարարության մեջ նշել են նահանգի օրենսդիր ժողովի (խորհրդարանի) ստորին պալատի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Ջո Սքարնաթին եւ տեղական սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջեյք Քորմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք նողկանք եւ վրդովմունք ենք ապրում երեկ Մայք Ֆոլմերին ներկայացված մեղադրանքների հետ կապված: Մենք ծանոթացել ենք մեղադրական եզրակացությանը եւ այսօր առավոտյան զրուցել Մայք Ֆոլմերի հետ: Մենք պնդել ենք սենատի անդամի պաշտոնից նրա հրաժարականը, 48-րդ ընտրական տարածքից վերին պալատի տեղն այժմ թափուր է»,- նշված է Փենսիլվանիայի օրենսդիր ժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նահանգի դատախազությունից տեղեկացրել են, որ 63-ամյա օրենսդիրի դեմ քննությունը սկսվել է այն բանից հետո, երբ փետրվարին Tumblr միկրոբլոգների ծառայությունը Անհետ կորած եւ շահագործման ենթարկված երեխաների ազգային կենտրոնին հայտնել է, որ ոմն օգտատեր 2017 թվականի դեկտեմբերին բեռնել է մանկական պոռնոգրաֆիայի պատկերներ: Այդ ակաունտի տերը Ֆոլմերն էր:

«Մեղադրյալը նահանգի սենատոր է եւ օժտված էր վստահությամբ ու պատվով Փենսիլվանիայի խորհրդարանում ներկայացնելու իր ընտրատաածքը: Ոչ ոք չպետք է իրեն օրենքից վեր դասի՝ անկախ ծառայողական իրավասություններից»,- հայտարարության մեջ նշել է նահանգի գլխավոր դատախազ Ջոշ Շապիրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ