News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները որոշում են ընդունել միանալ Պարսից ծոցում ծովային նավագնացության անվտանգության ապահովման միջազգային կոալիցիային։ Այս մասին տեղեկացրել է ԱՄԷ WAM տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ հայտարարությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ այս քայլի նպատակը աջակցելն է ծովային նավագնացության եւ համաշխարհային առեւտրի սպառնալիքների դեմ պայքարի տարածաշրջանային եւ միջազգային ջանքերին, ինչպես նաեւ համաշխարհային էներգետիկ անվտանգության եւ էներգետիկ ռեսուրսների մատակարարման ապահովումը։

Այժմ կոալիցիայի մեջ են մտնում ԱՄՆ-ը, Ավստրալիան, Բահրեյնը, Մեծ Բրիտանիան, ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան։

Իրավիճակը Պարսից ծոցի գոտում սրվել է հուլիսի 19-ին, երբ բրիտանական դրոշի ներքո նավարկող Stena Impero լցանավը կալանավորվեց Հորմուզի նեղուցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր)։ Համաձայն ԻՀՊԿ հայտարարության՝ լցանավը կալանավորվել էր «միջազգային կանոնները» խախտելու հետ կապված, այն ուղեկցել էին մինչեւ ափ ստուգման համար։ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ստեղծում է կոալիցիա Պարսից ծոցի շրջանում ազատ նավարկության ապահովման համար։ Հուլիսի 23-ին պետքարտուղար Մայքլ Պոմպեոն առաջարկել էր կոալիցիային մասնակցելու հրավիրել աշխարհի տարբեր շրջանների պետությունների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ