News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես կայացրել եմ որոշում ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին նշանակել է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար:

«Տեղակացնեմ, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է սա եւ մեր գործընկերները այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն ղեկավարելու երկու համակարգերը: Ես ուզում եմ հաջողություն մաղթել եւ շնորհավորել մեր գործընկերներին: Ֆորմալ առումով մենք սպասում ենք նախագահի կողմից այդ հրամանագրերի ստորագրմանը եւ հրապարակմանը»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմումներ էին ներկայացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ