News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց բավարարել «Սրուրեան ակնաբուժական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ով նշեց, որ «Սրուրեան ակնաբուժական կենտրոն» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ակնաբուժական ծառայությունների մատուցման համար։

«Դրանք լազերային ակնաբուժության եւ լազերային ակնավիրաբուժության սարքավորումներ են, ներմուծվելու են Գերմանիայից: Ընդհանուր ներդրումային ծրագրի ծավալը կազմում է 170 մլն դրամ, ընկերությունն աշխատում է 2016 թվականից եւ արդեն իսկ իրականացրել է 120 մլն դրամի չափով ներդրում:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ: մեկ լազերային վիրահատության մոտավոր ծավալը կարող է կազմել ամսական 20 մարդ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքները կազմում են մոտ 142 մլն դրամ: Այս արտոնության արդյունքում բյուջե չիմտնելու 88 հազար դրամ»,-ասաց նա՝ հվելելով, որ այս ընկերությունը նախորդ տարի վճարել է 14 մլն դրամի հարկ:

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:

Տպել
Ամենաշատ