News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում հաստատեց ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ով նշեց, որ այս ոլորտը համարվում է բարձր ներուժ ունեցող ոլորտներից մեկը եւ միջազգային գգներն ու ոլորտում տիրող վիճակը հուշում են, որ այդ ներուժը կարելի է նյութականացնել մոտակա տարիների ընթացքում;

Նրա խոսքով, այս տարի զգալիորեն աճել է ոչխարի եւ ոչխարի մսի արտահանումը իսկ գինը մոտ 50 տոկոսով աճել է. Անցած տարի այն եղել է 74 դոլար, իսկ այս տարվա կեսին կազմել է 101 դոլար:

«Կարգավորման նպատակն է` պետական աջակցության մեխանզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման պայմանների կիրառման եւ կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ոչխարաբուծության եւ այծաբուծության ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, բարձրարժեքտոհմայինոչխարների եւ այծերի ձեռք բերման (ներկրման) եւ բարձր մթերատու հոտերի ձեւավորման խրախուսումը, բուծվող ցեղատեսակների կատարելագործումը, տոհմային գործի զարգացումը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ եւ տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի ավելացումը, ոչխարաբուծական եւ այծաբուծական արտադրանքի արտադրությանեւ արտահանման ծավալների ավելացումը։

Փոխնախարարը նշեց, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է, որ ձեռք կբերվի 30 հազար գլուխ ոչխար: «դա նախատեսվում է իրականացնել երկու մեթոդով. Տոհմային կենդանիների ձեռք բերման նպատակով տրամադրվող վարկերի մասնակի սուբսիդավորում (12 տոկոսի դեպքում՝ 10 տոկոսը պետությունը սուբսիդավորում է, իսկ սահմանամերձ բնակավայրերի համար ամբողջությամբ է սուբսիդավորվելու): Երկրորդ տարբերակով կփոխհատուցվեն շահառուների կողմից կատարված ծախսերը, ըստ որի մեկ գլխի հաշվով կփոխհատուցվի մինչեւ 450 հազար դրամով ձեռք բերված կենդանու համար վճարված գումարի 23 տոկոսը»,-ասաց Ավանեսյանը:

Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետեւյալ արդյունքները.

2019-2023թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ եւ այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ(հղի ոչխաչներ եւ այծեր, էգ եւ արու մատղաշ),

կավելանա ոչխարների եւ այծերի գլխաքանակը։

Ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչեւ 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերնդի ստացում,

կավելանան ոչխարաբուծական եւ այծաբուծական արտադրանքի ծավալները։ 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ  3.5 մլրդ դրամ արժեքով միս եւ 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ,

կբարձրանա ոչխարաբուծության եւ այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը,

պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար։

հնարավորություններ կստեղծվեն հանրապետության արոտների եւ խոտհարքների առավել արդյունավետ օգտագործման համար»:

Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն էլ նշեց, որ նախատեսում են երկու ողխարաբուծական ֆերմաներ ստեղծել, որպեսզի տողում արտադրեն ոչքարներ եւ չներկրեն:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ եթե սա ռազմավարական ծրագիր է, ապա պետք է նաեւ քննարկել, թե բնապահպանական տեսակետից գնահատման գործընթաց պետք է անցնի չթե ոչ, որովհետեւ կոնկրետ ոչխարաբուծության դեպքում այդ ռիսկը կա, որ բերում է անապատացման եւ դեգրադացման:

Սրան կատակով արձագանքեց վարչապետը. «Այսինքն մենք հիմա ծրագիրը հաստատում ենք, բայց ուժի մեջ չի մտնո՞ւմ: Պարզվում է, էլի պետք է ՇՄԱԳ անե՞նք: Որովհետեւ կարող է պարզվել, որ մեծ ռիսկ կա, որ ներկրված ոչխարները մեր դատերի խոտը ուտելու են եւ շրջակա միջավայրին մեծ վնաս են պատճառելու»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քանի որ այս պահին խոսքը ռազմավարական ծրագրի մի բաղադրիչի մասին է, նման անհրաժեշտություն չկա. «Այս ծավալները այն մաստաբները չեն, որ կարող են բնապահպանական վտանգ սպառնալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ