News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու առերեւույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 23.02.2018թ.-ից մինչեւ 07.08.2019թ.-ը ՀՀ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հ.-ն, հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից։

Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Հ.-ն «Վանաձոր» ՔԿՀ պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նույն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների եւ կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսեւորելու համար, մասնավորապես՝ նշված դատապարտյալի եւ նրա «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների խցերի դռները սահմանված կարգի խախտմամբ բաց թողնելու, պատժի կրման ընթացքում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների եւ այլ տեխնիկական սարքերի օգտագործումն ու չնախատեսված ժամերի սնունդ եւ այլ իրեր սահմանված կարգի խախտմամբ քրեակատարողական հիմնարկ մտցնելը թույլատրելու համար նրանից պահանջել է խոշոր չափերի կաշառք:

Հնարավոր բացահայտման խոչընդոտները վերացնելու նպատակով Ա. Հ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերոջ՝ Ս. Գ.-ի հետ, ով Վանաձոր քաղաքի բնակչից 2019 թվականի գարնանը Տաշիր քաղաքում գտնվող իր ատամնաբուժական կլինիկայում անձամբ ստացել եւ ՔԿՀ պետին է փոխանցել դատապարտյալի կողմից որպես կաշառք տրված խոշոր չափերի՝ 725.740 ՀՀ դրամին համարժեք, ընդհանուր 1500 ԱՄՆ դոլար գումարը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` առերեւույթ հանցագործության մյուս դեպքերը եւ դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ