News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախորդ օրվա խեղդող լրահոսից առանձնանում էր «Եթե ես փախչող լինեի, ապա ադրբեջանցիք հիմա Ստեփանակերտում թեյ էին խմում» ձեւակերպումը։ Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը։

«Նույնիսկ նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանին են վերագրում աշխարհի բոլոր մեղքերը, հոգու խորքում կընդունեն, որ այս տողերը ճշմարտացի են։

Երկրորդ նախագահի կողքին նստած են հաղթանակների ու մարտունակ բանակի մյուս հիմնադրիրները՝ գեներալներ Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը։ Մարդիկ, ովքեր 90-ականներին սակավաթիվ ուժերով կազմակերպեցին գրագետ ինքնապաշտպանություն, 2000-ականներին՝ հազար տարի պետականություն չունեցող ժողովրդի համար՝ կանոնավոր բանակ, իսկ պաշտոնավարման վերջում այդ բանակը համալրեցին գերժամանակից իսկանդերներով, որից աշխարհում հատուկենտ պետություններ ունեն։

Հաջորդ օրվա լրահոսում՝ Արցախի գեներալների եւ նախագահ Բակո Սահակյանին ՀՔԾ հրավիրելու մասին լուրն էր։ Հրահանգ տվողը երջանիկ է, իսկ օսլայած օձիքով, կյանքում վառոդի հոտ չառած քննիչը կպատրաստվի մեղադրել նրանց՝ պետության հանդեպ կատարած արարքներում։

Մեղադրել այն մարդկանց, որոնք պետություն են ստեղծել ու ապահովել մեր միասնական պետության անվտանգությունը, այն մարդկանց, ովքեր հնարավորություն են տվել հայտարարելու՝ Արցախը Հայաստան է...

Նույն օրվա լրահոսում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիրովի հայտարարությունն է. «շատ մոտ ժամանակներում մեր բանակը կլուծի խնդիրը...Մենք անհամբեր սպասում ենք հրամանի...»։ Եւ նա մեծ հույս է հայտնում, որ «այս անգամ Ռուսաստանը չի օգնի հայերին»։

Դարձյալ մեր լրահոսից իմանում ենք, որ գեներալ Լեւոն Մնացականյանը եւ այլ բարձրաստիճան սպաներ կանչվելու են ԱԺ ապրիլյանի հանձնաժողով եւ պատասխանելու են մի խումբ պատահականությունների մեղադրանքներին։

Ինչի՞ համար է այս ամենը, ո՞ր գլխում է ձեւավորվում այս օրակարգը։ Իսկ գուցե իսկապե՞ս նպատակն այն է, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմեն։ Բայց այդ դեպքում միշտ պետք է հիշել, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում չեն մնալու։ Ստեփանակերտից Երեւան ուղիղ 4 ժամ է, ուղղաթիռով՝ անհամեմատ ավելի արագ»,–նշված է «Այլընտրանքային նախագծեր խմբի»  հոդվածում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ