News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ) հիմնադրվել է Հայաստանի առաջին Հանրապետության պառլամենտի 9.09.1919 թ. №439 օրենքով՝ կազմավորվելով Կովկասի հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջեւանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: Թանգարանի առաջին տնօրենը հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանն էր:

Թանգարանի առաքելությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանումը, համալրումը, ուսումնասիրումը եւ հանրահռչակումն է:

Շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածուն ներկայացված է հնագիտության, ազգագրության, դրամագիտության եւ վավերագրերի բաժիններով եւ տալիս է Հայաստանի մշակույթի եւ պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից մինչեւ մեր օրերը:

1948 թվականից ՀՊԹ-ն հրատարակում է հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, պատմությանը նվիրված գիտական աշխատություններ, հնագիտական պեղումների զեկույցներ:

Դիմերես` նմուշներ ՀՊԹ հավաքածուից` «Խմբաքանդակ` մարտակառքով» (Ք.ա.XV-XIV դդ., Լոռի բերդ, բրոնզ, № 2728-12),«Քարայծի արձանիկ» (Ք.ա.XIII-XII դդ., Արթիկ, բրոնզ, № 2173-553), «Քառանիվ կառք» (Ք.ա.XV-XIV դդ., Լճաշեն, փայտ, № 2009-609), «Կաշվե ոտնաման» (Ք.ա.XXXVI դ., Արենի-1 քարանձավային համալիր, տեղամաս 3, Պղնձաքարի դար, № 3194), «Զարդաթիթեղ առյուծի պատկերով» (Ք.ա.VII դ., Կարմիր բլուր, բրոնզ, № 2783-193):

Դարձերես` ՀՊԹ շենքը (ճարտարապետներ` Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան) եւ պատկերանիշը, հայկական զարդանախշ:

Անվանական արժեքը               1000 դրամ

Մետաղը/հարգը           արծաթ 9250

Քաշը    33,6 գ

Տրամագիծը    40,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը               ատամնավոր

Տպաքանակը  500 հատ

Թողարկման տարեթիվը         2019

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Հիշեցնենք, որ հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաեւ դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով եւ ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության եւ այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների եւ դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ եւ մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները եւ այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման եւ փոխանակման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ