News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում այսօր հիմնականում քննարկվում է Սահմանադրական դատարանի հարցը, «Ամուլսարի» հանքի շահագործման խնդիրը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, ուժային երկու գերատեսչությունների ղեկավարների հրաժարականը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգը, սակայն, որոշեց անդրադառնալ միայն մեկ թեմայի՝ ուժային երկու գերատեսչությունների՝ Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ղեկավարների հրաժարականների հարցին: Նրա խոսքով՝ մամուլում այդ երկու ղեկավարների հրաժարականը փորձում են կապել միմյանց հետ, սակայն, Բադալյանի խոսքով, յուրաքանչյուր դեպք պետք է առանձին դիտարկել, քանի որ պատճառները կարող են տարբեր լինել:

Ընդ որում, քաղտեխնոլոգը նշեց, որ այդ դեպքերը պետք չէ կապել այլ հնարավոր հրաժարականների հետ՝ այդպիսով փորձելով «սխալ» ենթադրություններ անել:

Մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի հայտարարությունը, Բադալյանը նշեց, որ դա, ամենայն հավանականությամբ, քաղաքական հայտարարություն էր, որն ուներ բավականին խորը եւ կոնկրետ նպատակներ:

«Հայտարարությունն ավելի շատ նման էր «դուռը շրխկացնելով փակելուն», քան հրաժարականին»,- նկատեց փորձագետը: Փորձագետն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց նրան, թե ինչպես եւ ինչ հանգամանքներում է արվել այդ հայտարարությունը: Այսպես, փորձագետի խոսքով, ԱԱԾ նախկին տնօրենը բավականին կոշտ գնահատական է տվել վարչապետի գործունեությանը, որից հետո վարչապետը որոշում է կայացրել նրան աշխատանքից հեռացնելու մասին:

Բադալյանն առանձնակի ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ այդ օրը երկու իրադարձություն է եղել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը եւ ԱԱԾ ղեկավարի հրաժարականը։ Ընդ որում, Արթուր Վանեցյանի հրաժարականի թեման իրենով ծածկել է Փաշինյանի մամուլի ասուլիսը, ինչը, քաղտեխնոլոգի կարծիքով, բավական վառ վկայությունն է այն բանի, որ ԱԱԾ նախկին ղեկավարը մտադիր է մտնել մեծ քաղաքականություն։ «Եվ քաղտեխնոլոգիական տեսակետից էլ ամեն բան շատ գրագետ կատարվեց»,- ընդգծեց փորձագետը՝ հիշեցնելով, որ ԶԼՄ-ներում, դեռ մինչեւ Վանեցյանի հրաժարականը, խոսում էին Փաշինյանի եւ Վանեցյանի բավական լարված հարաբերությունների մասին։ Միեւնույն ժամանակ, Բադալյանը նշեց, որ եթե Վանեցյանը մտնի քաղաքականություն, ապա լիովին կարող է դառնալ գործող իշխանության ռեալ այլընտրանք, եւ հենց այդ պատճառով վարչապետի մամուլի ծառայության ղեկավարն այդքան կոշտ արձագանքեց Վանեցյանի հայտարարությանը։ 

Նա ընդգծեց, որ Վանեցյանը բավական ընդունված է բնակչության որոշակի շրջանում։ Վարչապետն, իհարկե, նույնպես շարունակում է մեծ հեղինակություն վայելել քաղաքացիների շրջանում, բայց այն, փորձագետի գնահատականներով, աստիճանաբար մարում է, եւ եթե Վանեցյանը պահպանի իր դիրքերն այն մակարդակում, որտեղ հիմա է, ապա նա լիովին կկարողանա հետագայում լուրջ մրցակցություն կազմել Փաշինյանին ու նրա թիմին։ «Բայց մենք չենք ասում, որ նա անպայման կգա իշխանության կամ անպայման կզբաղվի քաղաքականությամբ։ Մենք պարզապես քննարկում ենք իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակները»,- նախազգուշացրեց քաղտեխնոլոգը։ 

Բադալյանը նշեց, որ Վանեցյանը, ինչպես եւ վարչապետը մի շարք ռեսուրսների է տնօրինում՝ տեղեկատվական, բիզնես համայնքի հետ որոշակի կապեր, վարչական ռեսուրս եւ այլն: Ընդ որում, ինչպես նշեց փորձագետը, Փաշինյանը բավական վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, իսկ ԱՄՆ-ն ԵՄ-ի հետ գործող իշխանությանն արդեն աջակցություն չեն ցուցաբերում:

Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք վաղուց են քննարկել ԱԱԾ ղեկավարին փոխելու հարցը, բայց այս ամբողջ ընթացքում նրան փոխարինող չեն գտել, ինչը վկայում է, որ այլընտրանքային թեկնածուի նշանակման մասին հարցը կա՛մ չի քննարկվել, կա՛մ իշխանություններն ուղղակի նրան փոխարինող չեն գտել: Բադալյանի կարծիքով՝ սա անթույլատրելի է:

«Ուժային գերատեսչությունների ղեկավարների պաշտոնակատարների նշանակումը այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, որը փաստացի պատերազմական վիճակում է, մի փոքր անլուրջ է»,- ամփոփեց փորձագետը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ