News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան խնդրանքով դիմել է Իրաքին՝ իր նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) համար 20 մլն բարել նավթ տրամադրելու մասին։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Էր Ռիադը Իրաքի State Oil Marketing Organization (SOMO) պետական ընկերությունից խնդրել է առնվազն 20 մլն բարել հում նավթ Սաուդյան Արաբիայում ՆՎԳ մատակարարումների ապահովման համար։

Ինչպես նշում է թերթը, սաուդյան Saudi Aramco ազգային նավթային ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։ Այնինչ, SOMO-ի նավթի վաճառքի գծով փոխտնօրեն Ալի Նազար Շաթարը հայտարարել է որեւէ պայմանագրի բացակայության մասին իր ընկերության եւ Saudi Aramco-ի միջեւ՝ ածխաջրածինների մատակարարման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Saudi Aramco-ի երկու խոշոր ձեռնարկություններն Աբքաիկում եւ Հուրայսում գրոհի են ենթարկվել սեպտեմբերի 14-ի գիշերը։ Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են Եմենի «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիները, որոնք հայտարարել են, որ դիվերսիայի ժամանակ օգտագործվել է 10 անօդաչու թռչող սարք պայթուցիկներով լիցքավորված։ Պայթյունների եւ հրդեհների հետեւանքով նավթի աշխարհում ամենամեծ արտահանողի արդյունահանումը նվազել է օրական 5,7 մլն բարելով՝ 9,8 մլն բարելի փոխարեն։

Արտադրության նվազած ծավալների կեսը հաջողվել է վերականգնել սեպտեմբերի 17-ի երեկոյան։ Նավթարդյունահանման նախկին մակարդակներին Սաուդյան Արաբիան հույս ունի վերադառնալ հոկտեմբերին։ Նավթի մատակարարումները լիովին վերականգնվել են ի հաշիվ պաշարների օգտագործման։ Միջադեպն առաջ է բերել համաշխարհային պատմության մեջ նավթարդյունահանման հետ կապված ամենախոշոր խափանումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Ամենաշատ