News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո դուրս եկավ շենքից և հանդիպեց կառավարության առջև առավոտից բողոքի ակցիա իրականացնող` զոհված զինծառայողների հարազատների հետ։

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն առաջարկեց հանդիպումը կազմակերպել դահլիճային պայմաններում, ինչին վարչապետն արձագանքեց. «Գրաֆիկի խնդիր ունեմ։ 2 օրից էլ մեկնելու եմ Հայաստանից, եթե ընդունելի է՝ գնամ, գամ, դահլիճային պայմաններում հանդիպենք, եթե չէ, այստեղ խոսենք»։

Վարչապետը նշեց, որ «1000 դրամների» հիմնադրամի կողմից վճարվող դեպքերը հասցնել մինչեւ 1990-ականներ.  «Ես ձեր հարցին անուղղակի եմ պատասխանելու։ Երբ ես 2018 թվականին դարձա վարչապետ, Հայաստանի զինծառայողների պաշտպանության հիմնադրամը վճարում էր 2017 թվականի հունվարի 1-ից հետո մարտական հերթապահության ժամանակ զոհված զինծառայողների համար։

Առաջին որոշումներից մեկը, որ մենք կայացրինք, այդ հիմնադրամի գործունեության ժամկետը 3 տարով հետ տարանք, 2014 թվականից սկսած դեպքերի համար սկսվեց վճարվել։ Այս որոշումը անցյալ տարվա օգոստոսին կայացրեցինք, եւ երբ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում էի, սեւազգեստ մայրերը մոտեցան, ասացին, որ խորապես վիրավորված են, ինձ ասացին՝ դուք մեզ վիրավորել եք, ասում են՝ «1000 դրամի» հիմնադրամը 3 տարով հետ եք տարել, բայց մեր երեխաները զոհվել են 2011 թվականին։ Ես ասացի՝ շատ հարգելի մայրեր, ձեր բոլորիդ առաջ խոնարհվում եմ, բայց այդ որոշման մեջ ոչ թե վիրավորանք պետք է տեսնեք, այլ քաջալերվեք, որ կառավարությունը այդպիսի քայլ է արել եւ այդ ուղղությամբ է գնում։ 7 ամիս հետո որոշում կայացվեց, որ վճարելու ենք 2008 թվականի հունվարի 1-ից հետո դեպքերի համար։ Այսինքն՝ 1 տարվա մեջ մենք վճարման դեպքերը 9 տարով հետ ենք տարել։

Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ մեր խնդիրն է, որ հիմնադրամը պետք է հետ գնա  մինչեւ 1990–ականներ, բայց դրա համար պետք է աշխատեղերը գրանցվեն, եւ մարդիկ արձագանքել են, այս տարի 65 հազարից ավելի նոր գրանցված աշխատատեղեր ունենք։ 1000 դրամի հիմնադրամների վճարումներն էլ ավելանում են»։

Նա բողոքողներին խնդրեց թույլ տալ, որ այս հարցը ժամանակի ընթացքում լուծի կառավարությունը. «Ես խնդրում եմ բոլոր քաղաքացիներին, որ երբ մենք մի հարց լուծում ենք, ձեր արձագանքը չլինի այն, չասեք՝ մենք վիրավորվեցինք, որովհետեւ դուք նրա հարցը լուծեցիք, մեր հարցը՝ ոչ։ Այլ ռեակցիան լինի այն, որ ինչ լավ է, որ կառավարությունը բոլոր հարցերը լուծելով գնում է։ Հնարավորություն տվեք, որ բոլոր հարցեր լուծենք։

Ես որպես վարչապետ ամաչում եմ, որ մենք այստեղ այսպիսի հարց ենք քննարկում, որովհետեւ այս հարցը պետք է վաղուց լուծված լիներ։ Ես ներողություն եմ խնդրում, որ այս հարցը լուծված չէ, բայց մենք 1 տարվա մեջ 9 տարվա հարց ենք լուծել»։

Վարչապետը հայտնեց, որ շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, ըստ որի՝ եթե զինվորը դիրքից հետ գնալուց վթարի է ենթարկվում, դա չի նշանակում, որ պիտի ասենք՝ մարտական հերթապահության ժամանակ չի զոհվել, այլ նրանք եւս հիմնադրամի շահառու կլինեն։

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը պնդեց, թե արդեն մի քանի ժամ է՝ զոհված զինծառայողների հարազատները բողոքում են, ինչո՞ւ ոչ ոք չի իջել, զոհված զինծառայողների մայրերին հրավիրել մի դահլիճ, որտեղ նրանք կսպասեին վարչապետին, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Հիմա նույն հաջողությամբ կարող եմ ասել՝ էս վարչապետը ժամը 14.40–ին է իջել,  ես վիրավորված եմ, գետինը մտնի էդ վարչապետը, էդ ո՞վ ա, մինչեւ հիմա մենք այստեղ ենք, պիտի մինչեւ մեր գալը այստեղ կանգնած լիներ։ Հասկանում եք՝ դա ճիշտ մտածելակերպ չի»։

Այն պնդմանը, թե եթե «Մարտի 1»-ի զոհերին վճարել են, ինչու զոհված զինծառայողների ընտանիքներին չեն վճարում, Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց.  «Մարտի 1-ի գործով մենք վճարել ենք այն տրամաբանությամբ, մեր իրավաբանները եկել են այն եզրակացության, որ Մարտի 1-ի գործերով ՄԻԵԴ–ում ՀՀ–ն պարտվելու է, ՄԻԵԴ–ն է պարտավորեցնելու ՀՀ-ին վճարել այդ գումարները, կամ դրանից շատ, մենք ասում ենք՝ քանի որ ՀՀ–ում քաղաքական իշխանություն է փոխվել, էլի թող հարցը լուծվի ՄԻԵԴ–ում, սակայն կարծում ենք, որ ճիշտ կլինի ՀՀ կառավարությունն էլ ընդունի այդ խնդիրը, որ չստացվի, որ ՀՀ կառավարությունը նախկինում էլ, ներկայում էլ չի հարգում իր քաղաքացու կյանքը»։

Դիտարկմանը, թե կառավարությունը կարող էր 1990-ականներից սկսել, վարչապետը նշեց, որ իր համար տարբերություն չկա՝ մինչեւ 2008 թվականին զոհված զինծառայողների ծնողներն են եկել կառավարության դիմաց բողոքում, թե 2008–ից հետո, իրենց նպատակը ամբողջ խնդրի լուծումն է։

«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանի պնդմանը, թե եթե կառավարությունը գումարի խնդիր չունի, ինչպես վարչապետն է հայտարարում, ինչո՞ւ իրենց դիմումը չեն բավարարում, վարչապետն արձագանքեց. «Եթե եղած փողը բերենք, բոլորիդ բաժանենք, փողը կարժեզրկվի, ինֆլացիա կլինի, եւ դուք ավելի քիչ բան կկարողանանք գնել»։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը փորձեց ինչ–որ բան ասել, սակայն վարչապետը թույլ չտվեց։ «Դուք Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք, բա՞ ինչու Մանվել Գրիգորյանի ունեցվածքը չեք վաճառել, բաժանել զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, ի՞նչ եք եկել ինձանից ուզում»։

«Թույլ կտա՞ք խոսեմ»,– պնդեց Մեսրոպ Մանուկյանը։

«Ոչ, կոնկրետ ձեզ թույլ չեմ տա»,– արձագանքեց վարչապետը եւ հեռացավ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ