News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եմենի ապստամբ հուսիների այն պնդումները, թե իրենք են պատասխանատու Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակումներին, «բավարար համոզիչ չեն»: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը, հաղորդում է Reuters-ը:

«Եմենի ապստամբները հայտարարում են, թե իրենք են նախաձեռնել հարձակումը, սակայն այդ հայտարարությունը բավարար համոզիչ չէ: Միջազգային հետաքննություն է անցկացվում, եկեք սպասենք դրա արդյունքներին: Իսկ մինչ այդ արդյունքների հայտնվելը որեւէ կոնկրետ կարծիք չեմ կարող հայտնել»,- ասել է Լե Դրիանը՝ հավելելով, որ հետաքննությունն արագ կանցկացվի:

ԱՄՆ նախագահի վարչակազմն ու Սաուդյան Արաբիան հարձակումների համար մեղադրում են Իրանին, սակայն վերջինս բոլոր մեղադրանքները հերքում է:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ