News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կնախընտրեր Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման հետ կապված ճգնաժամի «խաղաղ կարգավորումը»։ Պոմպեոն նորից Իրանին մեղադրել է հարձակման մեջ՝ դա անվանելով «պատերազմի ակտ»,- տեղեկացնում է AFP-ն։

«Մենք խաղաղ լուծում կցանկանայինք»,- ասել է նա ԱՄԷ այցելության ժամանակ։ «Ես հույս ունեմ, որ Իրանը նույն տրամադրվածությունն ունի»,- ասել է նա լրագրողներին ԱՄԷ առաջնորդների հետ բանակցություններից հետո։

Պոմպեոն Աբու Դաբի է ժամանել Ջիդայից, որտեղ նախօրեին հանդիպել էր թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ, որն ասել է, որ հարձակումը գլոբալ կամքի «իսկական փորձություն» էր։

Երկու կողմերը համաձայնել են, որ «իրանական ռեժիմը պետք է պատասխանատվության ենթարկվի շարունակվող ագրեսիվ, անխելամիտ եւ սպառնալից վարքի համար», տեղեկացրել է պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը։

«Անթույլատրելի եւ աննախադեպ հարձակումը... ոչ միայն սպառնում է Սաուդյան Արաբիայի ազգային շահերին, այլեւ սպառնալիքի տակ է դնում բոլոր ամերիկացի քաղաքացիների կյանքը, ովքեր ապրում եւ աշխատում են Սաուդյան Արաբիայում»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ