News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Դեպի Կենտրոնական այգի, Իստ Ռիվեր եւ Գուդզոն բացվող հոգեպարար տեսարան եւ խելահեղ գներ։ Այս ամենը վերաբերում է նոր բնակելի երկնաքերին, որ բարձրացել է Նյու Յորքի Արեւմտյան 57-րդ փողոցում, որը հայտնի է նաեւ որպես Միլիարդատերերի փողոց, հայտնում է Reuters-ը։

Central Park Tower երկնաքերը աշխարհի ամենաբարձր բնակելի շենքն է։ Դրա բարձրությունը 472 մետր է, այնտեղ 179 բնակարան կա, իսկ գները սկսվում են 6,3 մլն դոլարից։

Բարձրահարկ շենքի գլխավոր առանձնահատկությունը նախագծի հեղինակ, ճարտարապետ Էդրիան Սմիթը համարում է քաղաքի գեղեցկությունները, որոնք բացվում են շենքի յուրաքանչյուր բնակարանից։ Նրա գործընկեր Գորդոն Ջիլը ասում է, որ իրենց ոգեշնչել են Նյու Յորքի մյուս երկնաքերները։

Central Park Tower-ը ապակուց եւ պողպատից ամենաբարձր կառույցն է աշխարհում։ Նախորդ ռեկորդը, որ նրա հարեւանությամբ է գտնվում, 50 մետրով ավելի ցածր է՝ 425,5 մ։

Շինարարական Lendlease Энтони Мэнниона ընկերության մենեջերի խոսքերով, Central Park Tower-ի կառուցումն անհավանական հաջողություն է։ Դրան հաջողվել է հասնել ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ եղանակի քմահաճությունների, ուժեղ քամիների եւ տեխնիկական խոչընդոտների։

Ներքեւի յոթ հարկերը կզբաղեցնի Nordstrom խանութների ցանցը։ Եւս երեք հարկերում կտեղակայվեն բնակիչների համար զանազան հարմարություններ՝ առողջարարական կենտրոն՝ երկու լողավազանով, պարասրահ, իսկ 100-րդ հարկում՝ սիգարի բար։

Աշտարակն ունի 179 բնակարան՝ 133-1625ք/մ մակերեսով։ Ամենաէժանը, որ գտնվում է 33-րդ հարկում, արժի 6,3 մլն դոլար։ Ամենաթանկը 112-րդ հարկում է՝ 10 անգամ ավելի թանկ։

Վերլուծաբանների կարծիքով, գները կարող են վախեցնել պոտենցիալ գնորդներին։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Միլիարդատերերի փողոցի անշարժ գույքի համարյա կեսը վաճառվում է։ Ծրագրվում է, որ Central Park Tower-ը բնակիչներին կսկսի  ընդունել 2020 թվականից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ