News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Abra հավելվածը սկսել է Ֆիլիպիններում 6000 առեւտրային կետերում, այդ թվում 7-Eleven խանութներում կրիպտոարժույթի վաճառքը: Դեպոզիտի նվազագույն ծավալը կազմում է 500 պեսո (10 դոլար), իսկ մեկ օրվա ընթացքում թվային գումարներ կարելի է ձեռք բերել 100 000 պեսոյի (1900 դոլար) չափով: Գնորդների համար վարձատրությունը կկազմի 2%, գրում է ՌԲԿ-ը՝ հղում անելով CoinDesk-ին:  

«Ֆիլիպիններում Abra-ի օգտատերերը կկարողանան պեսո փոխանցել կրիպտոարժույթով կամ ներդրումներ անել պոպուլյար ակցիաներում, օրինակ՝ Google, Amazon եւ Facebook: Այդպիսով նրանք կապիտալը մեծացնելու համար նոր հնարավորություններ կստանան»,- հայտարարել է Abra-ի ղեկավար Բիլլ Բագրիդտը:  

Այժմ հավելվածում կա 30 կրիպտոարժույթ եւ ավելի քան 50 ֆիատային արժույթ: Ֆիլիպիններում առեւտրային կետերում թվային գումարների վաճառքը հնարավոր է դարձել տեղական ECPAY վճարային համակարգի հետ համաձայնության կնքման շնորհիվ:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ