News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արթուր Վանեցյանի եւ Վալերի Օսպյանի ազատման դիմումներից հետո այդ երկու ուժային կառույցները ժամանակավորապես կղեկավարեն նրանց առաջին տեղակալները։ Նախագահ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ Արման Սարգսյանին նշանակելով ոստիկանության պետի պաշտոնակատար ևԷդուարդ Մարտիրոսյանին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար:

Ոստիկանապետի պաշտոնակատարը արդեն խոստանում է ինստիտուցիոնալ փոփոխություններ։ Նա խորհրդակցության հրավիրեց ղեկավար կազմին եւ հայտարարեց, որ կարճ ժամանակահատվածում հասարակությունը պետք է տեսնի նոր ոստիկանություն` ավելի գրագետ եւ ավելի արհեստավարժ։

Իսկ Վանեցյանի հրաժարականի տեքստի շոկը դեռ չի անցել, այսօր վարչապետի խոսնակը խոստովանեց, որ Փաշինյանն անակնկալի է եկել՝ առերեսվելով այդ հայտարարությանը։

Հաջորդ հրաժարականի հեղինակը՝ Օսպյանը նոր պաշտոնի անցավ, լրագրողները հետաքրքրվեցին՝ մի պաշտոնյա, որի գործողությունները չէին գոհացրել Փաշինյանի, գլխավոր խորհրդականի պոստում ինչ խորհուրդներ պիտի տա դժգոհ վերադասին։

Կառավարությունն այսօր նիստ էր անում։ Երկար ձգձգումներից հետո գործադիրը վերջապես որոշեց 9 ու 4 մլն դրամ հատկացնել ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում շարունակելու համար։ Նա Թալիշում 2 ողի վիրավորում էր ստացել, արկի բեկորը վնասել էր զինծառայողի ողնուղեղը:

Կառավարությունը նաեւ որոշեց դեսպանատների ցանցը ընդլայնել ՝ դեսպանություններ կբացվեն Իսրայելում եւ Եթովպիայում։ Նախարար Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Թել Ավիվում դեսպանության վայրը հստակ է, բացման  ժամկետը՝ դեռ ոչ։ Իսկ Եթովպիայում դիվանագետիական հասցե բացելով՝ ըստ նախարարի՝ Հայաստանը նպատակ ունի զարգացնել համագործակցությունը Աֆրիկյան միության հետ։

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում ռազմավարական զորավարժություններ կանցկացվեն եւ ըստ պաշտպանության նախարարի՝ մասշտաբով աննախադեպ։

Դավիթ Տոնոյանը՝ նշեց, որ վարժանքների նպատակն է՝ որոշել պետական և տարածքային կառավարման մարմինների պատրաստությունը և ունակությունը պայմանական պատերազմի ժամանակ։

Աղմկոտ էր կառավարության շենքի առաջ։ Այստեղ հավաքվել էին զոհված զինծառայողների մայրեր եւ այրիներ՝ գլխավորությամբ «Զինվոր» կազմակերպության խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի: Նրանք պահանջում էին, որ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացնի եւ բոլոր զոհվածների ընտանիքներին հատկացնի 30 միլիոնական դրամ՝ այնքան, որքան ստանալու են Մարտի 1-ի զոհերի հարազատները: Մարգարիտա Խաչատրյանը այդ պահանջով անժամկետ նստացույց ու հացադուլ սկսեց, ընդ որում՝ նստելով գետնին, աթոռի առաջարկը մերժեց։ Քանի որ Մարգարիտա Խաչատրյանը նստացույց էր անում հենց դռների առաջ, ելումուտը դժվարացել էր, իսկ նախարար Պապիկյանին ցուցարարները թույլ չտվեցին ներս մտնել։

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինծառայողների հարազատների հետ։ Նա ասաց, որ «1000 դրամների» հիմնադրամից վճարվողների ցանկը մտադիր են ընդլայնել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։

Ցուցարարների մեջ էր նաեւ Մանվել Գրիոգրյանի նախկին օգնականը՝ Մեսրոպ Մանուկյանը․ նա փորձեց ինչ–որ բան ասել, սակայն վարչապետը թույլ չտվեց։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից զոհված զինծառայողների հարազատները դժգոհ էին, բայց Մարգարիտա Խաչատրյանը որոշեց ժամանավորապես դադարեցնել նստացույցն ու հացադուլը։

«Հյուսիս-հարավի» քրեական գործով մեղադրալների թիվը հասել 15-ի, երեկ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Այդ ցանկում մի ուշագրավ անուն կա՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, որ Գագիկ Ծառուկյանի մտերմներից է, իսկ նրա դուստրը՝ Նորա Առուստամյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։ Ծառուկյանի մերձավորը  մեղադրվում է առերեւույթ չարաշահումների, մասնավորապես՝ խոշոր չաի հարկերից խուսափելու համար։

Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը, այսպես կոչված՝ կեղծ մեդալների գործով։ Դեռ հունիսին ոստիկանությունը հաղորդում էր ստացել, որ 2016-ի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների եւ հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են այլ մետաղից պատրաստված մեդալներ եւ հուշամեդալներ: Նախնական տվյալներով՝ բաժնի վարիչը  գործարքի մեջ է մտել իր ոսկերիչ ծանոթի հետ, եւ ըստ այդ պայմանավորվածության՝ մոտ 350 արծաթե ոսկեզօծ մեդալների փոխարեն մատակարարվել են պղնձե մեդալներ։ Այդպիսով՝ վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ ավելի քան 9 միլիոն 300 հազար դրամ։ Ի դեպ, մամուլը գրում է, որ ձերբակալված պաշտոնյան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է։

Դոլարի փոխարժեքն այսօր փոքր-ինչ աճել է, կազմել է 476 դրամ, եվրոն 526 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 593, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 42 դրամ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը Երեւանում սպասվում է +13+15, վաղը ցերեկը՝ +30+32:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ