News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հմտորեն էր «խաղում» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նրան ոչ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելով, հայտարարել է նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հայտնում է AFP-ը։

Նրա խոսքերով, Նեթանյահուն գործում էր Մաքեավելիի ոճով, եւ հնարավոր է՝ ապատեղեկացնում էր Թրամփին։ «Գործ ունենալով Բիբիի (Նեթանյահու) հետ՝ միշտ օգտակար է առողջ սկեպտիցիզմ դրսեւորել նրա հետ զրույցներում»,- նշել է նա։

«Նա դա անում էր նախագահի հետ՝ փորձելով համոզել նրան «մենք լավ տղաներ ենք, նրանք վատ տղաներ են»։ Ավելի ուշ մենք դա հասկացրեցինք նախագահին, որպեսզի նա հասկանա, որ իր հետ խաղում են»։ Ինձ անհանգստացնում է, որ դաշնակիցը, որն այդքան մտերիմ եւ կարեւոր է մեզ համար, այդպես է վարվում մեզ հետ»,- ասել է Թիլերսոնը։

Այս տարի երկու նախընտրական քարոզարշավների ժամանակ Նեթանյահուն ընդգծում էր իր ջերմ հարաբերությունները Թրամփի հետ։ Նեթանյահուն վաղուց էր պնդում, որ ԱՄՆ-ը պետք է Իրանի հանդեպ կոշտ լինի՝ խնդիր, որը հանգեցրեց նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ բաց լարվածության։ Նա եւս բազմիցս հայտարարում էր գրավված Արեւմտյան ափի անեքսիայի մասին։

Թիլերսոնը հայտարարել է, որ հավանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության երկու պետությունների սկզբունքով լուծումը՝ գաղափար, որը հազիվ թե ներառվի Թրամփի փեսա եւ խորհրդական Ջարեդ Քուշների խաղաղ ծրագրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ