News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի առաջնորդների հետ մի շարք հանդիպումներից հետո Դոնալդ Թրամփի համար «կարեւոր տեղեկատվություն» ունի՝ կապված սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումների հետ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքերով, գոյություն ունի «հսկայական կոնսենսուս» այն առումով, որ գրոհների պատասխանատվությունն Իրանի վրա է։ Ընդ որում, Պոմպեոն չի ակնարկել, թե ինչպիսին կարող է լինել ԱՄՆ-ի արձագանքը։

ԱՄԷ-ի թագաժառանգ արքայազն Շեյխ Մուհամմեդ Բին Զայդի հետ հանդիպումից հետո Պոմպեոն ասել է․ «Մենք նախկինի պես փորձում ենք դիվանագիտական շրջանակներում կոալիցիա ստեղծել։ Այն դեպքում, երբ Իրանի ԱԳ նախարարը սպառնում է լայնածավալ պատերազմով եւ մինչեւ վերջին ամերիկացին պայքարով, մենք փորձում ենք խաղաղությանն ուղղված կոալիցիա ձեւավորել»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ