News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, սկսել է ռազմական գործողություն ընդդեմ Եմենում Խոդեյդայի հյուսիսի «ռազմական օբյեկտների», «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տեղեկացրել է կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ Մալիքին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նա խաղաղ քաղաքացիներին կոչ է արել խուսափել գործողության թիրախ հանդիսացող օբյեկտներից։

Ավելի վաղ ալ Մալիքին հուսիներին մեղադրել էր Կարմիր ծովում ահաբեկչություն կատարելու փորձի մեջ՝ օգտագործելով հեռահար կառավարմամբ ականապատված նավակը, որը դուրս էր եկել Խոդեյդա նավահանգստից։

Իրենց հերթին, հուսիներն իրենց ենթակա «Ալ Մասիրա» հեռուստաալիքի միջոցով ասել էին, որ կոալիցիան, խախտելով Շվեդիայում կնքված համաձայնագրերը, չորս ավիահարված է հասցրել Խոդեյդայի շրջաններից մեկին։ Միեւնույն ժամանակ, նրանք հերքել են կոալիցիայի հաղորդումները ծովում հարձակման մասին՝ հայտարարելով, որ դա անհնար է իրականացնել, քանի որ Խոդեյդայում են գտնվում ՄԱԿ դիտորդները, իսկ նավահանգստից դուրս եկող բոլոր նավերը խուզարկում են կոալիցիայի ուժերը։

Սաուդյան Արաբիայի նավթի երեք խոշորագույն արտադրողներից ու արտահանողներից մեկը սեպտեմբերի 14-ի նավթային օբյեկտների գրոհից հետո արդյունահանումը կրճատել է ավելի քան կրկնակի՝ օրական 5,7 մլն բարել սովորական 9,8 մլն-ի փոխարեն։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը սեպտեմբերի 17-ին ասել է, որ շնորհիվ նավթի պահուստների օգտագործման նավթի մատակարարումներն արդեն հասցվել են նախկին մակարդակին, իսկ արդյունահանման նախկին ծավալը հաջողվել է կիսով չափ վերականգնել։

Եմենցի ապստամբ հուսիները, որոնց դեմ պայքարում է արաբական կոալիցիան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հայտարարել է, որ նավթային օբյեկտները գրոհել են նրանց շարժման զինյալները անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ չկա Եմենից հարձակման որեւէ վկայություն եւ մեղադրել է Իրանին։ Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, նույնպես կարծում է, որ Թեհրանը մասնակից է գրոհներին։ Իրանը հերքում է մեղադրանքներն իր հասցեին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքյան ԶԼՄ-ները հայտնել են բողոքի ակցիաների ընթացքում 12 զոհի եւ 650 վիրավորի մասին
Ցուցարարները պահանջում են բարելավել կենսապայմանները, լուծել առողջապահության, կրթության ոլորտի, աշխատաշուկայի եւ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները...
Եմենում հուսիները հայտնել են, որ պատրաստվում են Սաուդյան Արաբիային հարվածներ հասցնել
Եթե չարձագանքի խաղաղության իրենց կոչին…
Իրաքի հարավում փողոցներում բանակ են տեղակայում
Երեքշաբթի երեկոյան Էն Նասիրիա քաղաքի փողոցներում բանակային ստորաբաժանումներ են տեղակայել...
Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է
Մենք կարծում են, որ գործարքը, որը պետք է խանգարի Իրանին ձեռք բերել ռազմական միջուկային պոտենցիալ, հիմքն է, որին մենք պետք է վերադառնանք․․․
ԱՄՆ-ն չի կարծում, որ Սաուդյան Արաբիայի նաթային ենթակառուցվածքների վրա հարձակումն իրագործվել է Իրաքից
Տեղեկությունը, որն ԱՄՆ տրամադրության տակ է, հաստատում է Իրաքի կառավարության այն հայտարարությունը, որ իր տարածքը չի օգտագործվել…
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան կարող են հանցակից լինել Եմենի ռազմական հանցագործություններին. ՄԱԿ
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան զինել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ