News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար կդառնա Էդուարդ Մարտիրոսյանը: Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Էդուարդ Մարտիրոսյանին այդ պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը:

«Պարոն Մարտիրոսյանն իր ողջ աշխատանքային գործունեությունն ծավալել է ԱԱԾ-ում, այսինքն եթե ճիշտ եմ հիշում, որեւէ այլ տեղ չի աշխատել: Սա շատ կարեւոր արձանագրում է: Շատ կարեւոր եմ համարում ընթացիկ ժամանակաշրջանում  եւ ընդհանրապես ՀՀ-ում ինստիտուտների կայացումը:

Կարծում եմ՝ ԱԱԾ-ն իրապես կայացած ինստիտուտ է, բայց ինչպես գիտեք, մենք պայմանավորվել ենք, որ մեր ամբիցիաները գնալով մեծանալու են»,-ասաց վարչապետը՝ եւ շնորհավորեց Էդուարդ Մարտիրոսյանին:

Էդուարդ Մարտիրոսյանն իր հերթին նշեց. «Հավաստիացնում են, որ ԱԱԾ մարմիններն օժտված են բարձր պրոֆեսիոնալիզմով, փորձառու ծառայողներով եւ հայրենիքին նվիրված անձանցով: Ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ կանենք այն բոլոր խնդիրները, որպեսզի ապահովենք մեր երկրի կայունությունը, ժողովրդի բարօրությունը, ՀՀ եւ Արցախի անվտանգության ապահովումը եւ մեր ազգի միասնությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ