News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սալվադորի դատարանը երկու տարվա ազտազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Էլիաս Անտոնիո Սակային դատարանի աշխատակցին կաշառելու համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով La Prensa պարբերականին։

Դատախազության տվյալներով՝ Սական կաշառք է տվել, որպեսզի տեղեկություն ստանա քաղաքացիական գործի վերաբերյալ, որին մասնակցել է։

Նախկին նախագահն անցած տարի արդեն դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման փողերի ու ակտիվների հափշտակման եւ լվացման համար։ Նա առաջին նախկին նախագահն է, որը դատապարտվել է կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների համար։

Սական կալանավորվել է 2016 թվականի հոկտեմբերին կոռուպցիայի եւ պետական միջոցների վատնման կասկածանքով։ Նրան մեղադրել են նաեւ անօրինական հարստանալու մեջ այն բանից հետո, երբ չէր կարողացել բացատրել 5 մլն դոլարի ծագումը, որոնք գտնվում էին նրա հաշիվներում դեռեւս նախագահական մանդատ ունեցած ժամանակ։

Սական երկրի նախագահն է եղել 2004-2009 թվականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ