News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ընկերության հանդեպ օրենսդիրների եւ կարգավորողների մեղադրանքների ֆոնին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Axios պարբերականին։

«Մարկը Վաշինգտոնում է, հանդիպում է քաղաքական գործիչների հետ, որպեսզի լսի նրանց մտահոգությունները եւ խոսի ինտերնետի ապագա կարգավորման մասին։ Նա նաեւ լավ, կառուցողական հանդիպում է ունեցել նախագահ Թրամփի հետ այսօր Սպիտակ տանը»,- տեղեկացնում է Axios-ը՝ հղում կատարելով Facebook-ի մամուլի ծառայության ներկայացուցչին։

Հինգշաբթի Ցուկերբերգը նաեւ փակ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն խնդրել էր փաստաթղթեր եւ ԱՄՆ չորս խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների ձայնագրությունները հակամենաշնորհային հետաքննության շրջանակում։ Իրավաբանական կոմիտեի հարցումն ուղարկվել է Facebook, Google, Apple եւ Amazon ընկերություններին։ Ընկերությունները պետք է տվյալներ ներկայացնեն, այդ թվում ղեկավարության էլեկտրոնային հաղորդագրությունները եւ հեռախոսազրույցների ձայնագրությունները 2019 թվականի հոկտեմբերի 14-ից ոչ ուշ։ Ղեկավար անձանց շրջանում, որոնց անհրաժեշտ կլինի տեղեկություն ներկայացնել, Google-ի հիմնադիրներն են՝ Սերգեյ Բրինը, Լարի Փեյջը, Էրիկ Շմիդտը, Facebook-ի տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Apple-ի ղեկավար Թիմ Քուկը եւ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը։

Ավելի վաղ Wall Street Journal թերթը, հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ մի շարք նահանգների գլխավոր դատախազները պատրաստվում են պաշտոնապես սկսել հակամենաշնորհային հետաքննություն Facebook-ի եւ Google-ի դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple-ը, Google-ը եւ Amazon-ը գլխավորում են ամենաթանկ ապրանքանիշերի ցանկը. հետազոտություն
Օրինակ, Գերմանիայում ամենաթանկ ապրանքանիշը մնում է Mercedes-Benz-ը...
Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը եւ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը կհամագործակցեն ԱԲ եւ ԱԹՍ ոլորտում
Պոլիտեխնիկական համալսարանը կհամագործակցի ՄԱԻ-ի հետ...
Տիգրան Ավինյանն ընդունել է Նուբար Աֆեյանին. Քննարկել են երկրում նորարարությունների կիրառման հարցեր
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջանցիկ զարգացման եւ երկրում նորարարությունների կիրառման հարցեր...
Վատիկանում աղոթքների համար «խելացի տերողորմյա» են ստեղծել
Նոր գաջեթը բավական օրիգինալ տեսք ունի, այն լիովին կարելի է օգտագործել որպես դեկորատիվ թեւնոց․․․
Huawei-ի տնօրենը կարծում է, որ 6G տեխնոլոգիաները կարող են հասանելի դառնալ 10 տարուց
Մենք 6G ցանցերի ուսումնասիրություն ենք սկսել եւ կարծում ենք, որ առնվազն 10 տարուց դրանք հասանելի կլինեն...
Անօդաչու թռչող սարքերի ոլորտում սթարթափերի փուլն ավարտվում է. փորձագետ
Քննարկումներ Digital UAV Forum 2019 համաժողովում...