Ուրբաթ՝ սեպտեմբերի 20-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,84 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 58,62 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով աճել են 0,50 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 64,72 դոլարի: