News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը տարեվերջին մտադիր է 2571 հարկ վճարողներին վերադարձնել 56 մլրդ դրամի չափով ԱԱՀ դեբետային պարտքը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Բացի այդ, ինչպես նշեց Դավիթ Անանյանը, տվյալ փոփոխությամբ կվերադարձվեն նաեւ «հին» դեբետները:

Նա հստակեցրեց, որ ավելացված արժեքի հարկի դեբետը գումար է, որը հարկ վճարողները պարտք են վերցրել կառավարությունից ԱԱՀ հաշվարկումից հետո:

ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ այդ օրինագիծը բացառում է «հին» եւ «նոր» դեբետները, եւ բոլոր դեբետներն այժմ կվերադարձվեն հարկ վճարողներին:

«Դեբետների ընդհանուր գումարը կազմում է մոտ 56 մլրդ դրամ, իսկ անձանց թիվը, որոնք մինչեւ 5 մլն դրամի չափով դեբետներ ունեն, գերազանցում է 2000-ը: Մենք որոշում ենք կայացրել, որ վերադարձը կիրականացվի 3 գործընթացով: ԱԱՀ դեբետային միջոցները՝ մինչեւ 5 մլն դրամ, կվերադարձվեն առանց որեւէ պահանջի: Նրանց համար, որոնց ԱԱՀ դեբետային գումարը կազմել է 5-40 մլն դրամ, հեշտացված գործընթաց կկիրառենք: Իսկ նրանց նկատմամբ, ում դեբետային գումարը գերազանցում է 40 մլն դրամը, ուսումնասիրություն կամ ստուգում կանցկացնենք»,- հստակեցրեց Անանյանը:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ի դրությամբ շահառուների ընդհանուր թիվը կազմում է 2835 հարկ վճարող, որոնցից գործում է 2751-ը:

«Տարեվերջին դեբետները կվերադարձվեն 2571 անձի: Նրանց բաժին է հասնում 50 մլրդ 784 հազար դրամ»,- հավելեց ՊԵԿ նախագահը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ