News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) հինգշաբթի ընդունել է օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք քաղաքացիություն ստանալը դյուրացնում են նացիզմի զոհերի ժառանգների համար, հայտնում է Ավստրիական մամուլի գործակալությունը:

Ըստ ընթացիկ կանոնների՝ քաղաքացիություն ստանալու դյուրացված ընթացակարգը տարածվում է նրանց ժառանգների վրա, որոնք Ավստրիայից հեռացել են մինչեւ 1945 թվականի մայիսի 9-ը: Ընդունված փոփոխություններով այս ժամանակահատվածն ընդլայնվում է եւ թույլ տալիս քաղաքացիության ձեւակերպման ընթացակարգը դյուրացնել նացիզմի զոհերի այն ժառանգների համար, որոնք երկրից հեռացել են մինչեւ 1955 թվականի մայիսի 15-ին Ավստրիայի անկախության հռչակումը: Դրանից բացի, ժառանգներ կհամարվեն ոչ միայն ազգականները, այլեւ որդեգրված երեխաները: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

Նշվում է, որ պատգամավորները նաեւ բանաձեւ են ընդունել, որը կառավարությանը կոչ է անում ավելացնել համապատասխան գերատեսչությունների հաստիքներն ու ֆինանսավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ