News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նամակ է ուղարկել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ (ANCA), որում հայտարարել է, որ «Միացյալ նահանգները պետք է մեկընդմիշտ հաստատի մեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»:

«Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք բնաջնջման այդ սարսափազդու եւ համակարգված արշավի մասին, որի հետեւանքով զոհվել են 1,5 մլն հայ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ, ինչպես նաեւ 2 մլն հայերի զանգվածային տեղահանության մասին: Եթե մենք ամբողջությամբ չենք ճանաչում, չենք հիշում եւ մեր երեխաներին չենք սովորեցնում Ցեղասպանության մասին, բառերն, ինչպես «այլեւս երբեք», իրենց նշանակությունը կորցնում են: Փաստերը պետք է նույնքան հստակ ու համոզիչ լինեն ինչպես ապագա սերունդների համար, այնպես էլ նրանց, որոնց հիշողությունը մռայլված է ողբերգությամբ: Ցեղասպանության մասին հիշելու կամ փաստը ճանաչելու անընդունակությունը միայն բացում է ապագա զանգվածային չարագործությունների ճանապարհը»,- ասել է նա:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին հղած իր նամակում նախկին փոխնախագահը շնորհավորել է կոնգրեսական Ջեկի Սփիյերին պետական ծառայության համար Հանձնախմբի պարգեւը ստանալու առիթով: Նա նաեւ բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման համար Սփիյերի գործադրած ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Կոնգրեսի անդամը կոչ է արել մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը
«Մենք եղել ենք Արցախում եւ այնտեղ հանդիպել The Halo Trust կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք ականազերծման անհավանական աշխատանք են կատարել»,- նշել է նա...
Հայաստանի հաջողությունը Միացյալ Նահանգների շահերից է բխում. լսումներ ԱՄՆ Կոնգրեսում
Հայաստանին անհրաժեշտ է օգնել հաջողություն արձանագրել եւ դա միայն հայերի համար չէ կարեւոր...
ԱՄՆ-ում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան
Իր աշխատանքային փայլուն գործունեության ընթացքում Սմոքի արջը հանդիպել է բազմահազար մանուկների եւ նրանց փոխանցել հրդեհների կանխման վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ...
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրին եւ Ջուդի Չուին
Վարչապետն ու ԱՄՆ կոնգրեսականները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ այս ուղղությամբ հայ-ամերիկյան գործակցության խորացման շուրջ:...
Աննա Հակոբյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսականներ Ջեքի Սփիըրին եւ Ջուդի Չուին
Վերջինիս խնդրանքով Աննա Հակոբյանը ներկայացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը...
Ով է կանգնած Ջուլիանիին Երեւան հրավիրելու որոշման հետեւում
Սեպտեմբերի 30-ին Ջուլիանիի նախանշված ելույթի օրը, նրա անունը դեռ մասնակիցների ցուցակում էր...
Ամենաշատ