News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Չինական սոցցանցերը պայթեցրել է հսկայական էակի մասնակցությամբ տեսանյութը: Այն նկատվել է Յանցզի գետում, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն:

Սոցցանցերի օգտատերերը սեւ էակին համեմատել են լոխնեսյան հրեշի հետ: Համացանցում այն ստացել է «3 կիրճերի ջրային հրեշ» անվանումը, քանի որ հայտնաբերվել է Հուբեյ նահանգի «Երեք կիրճ» հիդրոէլեկտրակայանի մոտակայքում:

The Guardian-ի հաղորդմամբ՝ գիտնականները հերքել են նոր տեսակի մասին ենթադրությունները: Ամենայն հավանականությամբ, տեսանյութում հսկայական ջրային օձ է: Սակայն մի քանի օր անց այդ տեսությունը տեղաբնակները հերքել են: Լաստանավային անցատեղիում սեւ խողովակի երկար մաս է հայտնվել, որը, հավանաբար, նետվել է նավամատույցից: Օգտատերերից մեկն առաջարկել է գետից դուրս չբերել աղբը, այլ այն զբոսաշրջիկների համար տեսարժան վայրի վերածել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ