News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Չափից ավելի պարարտ շներ ավելի հաճախ ունենում են այն մարդիկ, ովքեր իրենք էլ տառապում են ավելորդ քաշից։ Այս մասին վկայում է հետազոտությունը, որն անցկացրել են Կոպենհագենի համալսարանի գիտնականները։ Դրա ընթացքում ուսումնասիրվել է 268 շուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող մարդկանց մոտ գեր շները երկու անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան նիհար կամ նորմալ քաշ ունեցողների մոտ»,- ասվում է համալսարանի մամլո ամփոփագրում։

Հետազոտության ղեկավար Շառլոթ Բյորնվադի խոսքով՝ չորքոտանիների նորմալ քաշ ունեցող տերերը, որպես կանոն, քաղցր կերեր օգտագործում են շներին վարժեցնելու համար, իսկ ճարպակալմամբ տառապողներն իրենց կենդանիներին երես են տալիս հանուն իրենց բավականություն ստանալու։ Դանիացի գիտնականները պարզել են նաեւ, որ ամորձատումը երեք անգամ բարձրացնում է կենդանիների քաշի ավելացման հավանականությունը։

Համաձայն 2016 թվականին անցկացված միջազգային հետազոտության տվյալների՝ զարգացած երկրներում ավելորդ քաշ ունեցող շների բաժինը կազմում է 34-59 տոկոս։ Այդ կենդանիները դիաբետով կամ այլ լուրջ հիվանդությամբ հիվանդանալու ավելի մեծ հավանականություն ունեն, եւ հետեւաբար՝ երկար ապրելու քիչ շանսեր։ Միջինը ավելորդ քաշով շների կյանքի տեւողությունը 1,3 տարով քիչ է, քան նրանց նիհար ցեղակիցներինը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ