News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը Կադաստրի կոմիտեում հանդիպում է խնդրել՝ տեղեկանալու սեպտեմբերի 11-ին Հայաստանի ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված եւ անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատմանը վերաբերող օրինագծի նրբություններին։

Կադաստրի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՄՀ-ի պատվիրակների հետաքրքրում էին այս օրենքի նախագծի, դրա ընդունմանը հաջորդելիք հատկապես հարկային իրավական ակտերի մանրամասները, թե ինչ հետեւանք դրանք կարող են ունենալ անշարժ գույքի շուկայի, համայնքների բյուջեների վրա ընդհանրապես, ուր նրանք ուղղվելու են, եւ մարդկանց ընտանեկան բյուջեների վրա մասնավորապես։

Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց այս պահին արված մոտավոր հաշվարկները, նկարագրեց գույքահարկի գործող համակարգը եւ սպասվող փոփոխությունները՝ ակնկալվող արդյունքներով, բացատրեց, թե Կոմիտեում միջազգային փորձագետների՝ վերջին ամիսներին գործած աշխատանքային խումբն ինչպես է դուրս բերել անշարժ գույքի գնահատման ընդհանրական բանաձեւը, ծանոթացրեց տարածական գոտիավորման՝ նրանց պատրաստած քարտեզին (ներկայիս 16 գոտիների փոխարեն՝ 20-ը)։ Նշեց, որ հարկային դրույքաչափերի նախագիծը մշակելու է ֆինանսների նախարարությունը։

ԱՄՀ-ի պատվիրակները հարցրին, թե արդյո՞ք կլինի մի «ցուցատախտակ», որում անշարժ գույքի սեփականատերը կարող է տեսնել, թե որքան է իր գույքահարկը, ինչ պարտք ունի վճարելու եւ այլն, Սարհատ Պետրոսյանն ասաց, որ դա էլ կլինի առաջիկայում, իսկ տվյալների մատակարարը կլինի Կադաստրը։ Ավելին, դա հնարավորություն կստեղծի, որպեսզի սեփականատերը գույքահարկը վճարի առցանց եւ դրա համար լրացուցիչ չգնա, հասնի համայնքային իշխանության շենք։

Սարհատ Պետրոսյանը նշեց նաեւ, որ բարձրարժեք գույք ունեցողների գույքահարկն առաջիկայում ընդունվելիք ակտերով մի քանի անգամ կբարձրանա, «Երեւանի կենտրոնում բնակարան ունեցող թոշակառու տատիկը» ոչ մի կերպ դա չի զգա, միջին խավը շատ թեթեւակի կզգա. «Ամենադժվարը նրանց դեպքում է, ովքեր երբեք գույքահարկ չեն վճարել, բայց հիմա ստիպված են գոնե մի քիչ վճարել։ Բայց մենք պոպուլիզմին տուրք չենք տալու այս հարցում, կառավարության դիրքորոշումը շատ հստակ է:

Գիտակցում ենք, եւ մեր ամենամեծ մարտահրավերն է՝ մարդկանց բացատրել, որ այս օրինագիծը դեռեւս հարկերի բարձրացման մասին չէ, այլ անշարժ գույքի շուկայականին մոտարկված գնահատման, եւ որ մյուս կողմից, այո', հետագայում կառավարությունը հարկային նոր դրույքաչափեր կսահմանի ըստ այդմ, քանի որ գույքահարկի չափման համակարգն արդար չէ այս պահին»,- ավելացրեց Կոմիտեի ղեկավարը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ