News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Ինձ համար Վանեցյանը որպես այդպիսի պաշտոն զբաղեցնող անձ վատ չի կատարել, թերակատարել իր դերը: ԱԺ-ում այսօր` սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով վերջին աղմկահարույց հրաժարականներին:

«Անձամբ որեւէ ղեկավարի հե մտերմություն չեմ ունեցել, այսինքն ուզում եմ, որ իմ կարծիքն ընդունել բացառապես անձնական հարթությունից դուրս: Ես առիթ ունեցել եմ քննադատելու, թե ոստիկանության, թե առանձին առումներով ԱԱԾ գործունեության, բայց ես չեմ կարող ինձ թույլ տալ բացասական կարծիք հայտնել կոնկրետ Վանեցյանի մասին: Իրենք գիտեն իրենց հրաժարականների շարժառիթները, ինձ համար Վանեցյանը որպես այդպիսի պաշտոն զբաղեցնող անձ վատ չի կատարել, թերակատարել իր դերը: Ես երեկ գրառում արեցի ֆեյսբուքում, որ հրաժարականներ կան, որոնց համար ափսոսանք եմ ապրում, դրանցից մեկը Վանեցյանի հրաժարականն է, ինքը թողել է սրտացավ մարդու տպավորություն եւ կուզենայի իրեն տեսնել շարունակելու այդ պաշտոնում, բայց շարժառիթը ես չգիտեմ հրաժարականի»,-ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` հրաժարականի լուրջ պատճառներ եղել են, բայց ինքը չի կարող գուշակություններ անել:

Լաշրագրող հարցին, թե տեսնում է նախկին ԱԱԾ պետին ԲՀԿ շարքերում, ասաց, որ ցանկացած անձ, ով ցանկանում է մտնել կուսակցություն, պիտի ընդունի իրենց կուսակցության գաղափարախոսությունը. «Ես չեմ կարող ասել, ցանկալի է, կամ մի բան: Իհարկե, եթե հայրենանվեր մարդ է, ցանկալի է, բայց էսօր կանգնել, ասել` այո, մենք ուզում ենք` Վանեցյանը լինի, դա իմ ասելիքը չէ, եթե այդպիսի զարգացումներ, նախաձեռնություն կլինի, մենք ունենք կուսակցության ղեկավար, եւ ես իմ կուսակցության ղեկավարից առաջ կարծիք արտահայտելու ցանկություն չունեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել