News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Պարսից ծոցում ԱՄՆ կոալիցիայի մասին, ասել է, որ Վաշինգտոնի գործողությունները տարածաշրջանում կայունության չեն հանգեցնի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք այդ հարցին արդեն բազմիցս պատասխանել ենք: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այս տարածաշրջանում ձեռնարկվող բոլոր միջոցառումները պետք է ունենան իրավիճակի կայունացման գլխավոր նպատակը: Ցավոք, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ մի շարք այլ պետությունների քաղաքականությունը ոչ թե հանգեցնում է այդպիսի, այլ հակառակ արդյունքի: Ապակայունացումից բացի, տեղի չի ունենում ոչ մի լրացուցիչ կայունություն կամ իրավիճակի կայունացում: Ահա եւ ամենը»,- ճեպազրույցում ասել է Զախարովան:

Նա նշել է, որ այս կապակցությանբ ձեռնարկվող բոլոր միջոցառումները պետք է իրավական հիմնավորում ունենան, իսկ գլխավոր նպատակը պետք է լինի տարածաշրջանում իրավիճակի բարելավումն ու կայունացումը:

Պարսից ծոցում լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ հուլիսի 19-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իրանական ջրատարածքում կալանավորել էր բրիտանական «Stena Impero» լցանավը եւ հետագայում այն ուղեկցել  Բենդեր-Աբաս նավահանգիստ: Stena Impero-ի միջադեպը, փաստորեն, իրանական իշխանությունների պատասխանն էր բրիտանական Ջիբրալթարում իշխանությունների կողմից իրանական լցանավի ձերբակալությանը:

ԱՄՆ-ն հայտարարել էր, որ միջազգային կոլիցիա կստեղծի, որ պարեկի Իրանի եւ Եմենի մերձակայքի ջրերում: Մեծ Բրիտանիան եւս հայտարարել էր Հորմուզի նեղուցում առեւտրային նավերի պաշտպանության համաեվրոպական առաքելություն ստեղծելու մտադրության մասին: Ավելի ուշ Մեծ Բրիտանիան համաձայնվել էր միանալ ԱՄՆ առաքելությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ