News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թեհրանը մտադիր չէ հարձակում գործել տարածաշրջանի որեւէ երկրի վրա, Թեհրանը կողմ է կայունությանն ու անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդի օգնական, բարձրաստիճան սպա Յախյա Ռահիմ Սաֆավին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր քաղաքականությունը հետեւյալն է՝ տարածաշրջանում խաղաղություն եւ կայուն անվտանգություն ստեղծել եւ դուրս բերել բոլոր օտարերկյա ուժերը: Հուսով ենք, որ միջտարածաշրջանային թշնամիները կհասկանան, որ Իրանը նպատակ չունի հարձակում գործել կամ գրավել որեւէ երկիր»,- նրա խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը: 

Նա Վաշինգտոնին խորհուրդ է տվել չմտածել «ինտրիգներ հյուսելու» փորձերի մասին, քանի որ Թեհրանի պատասխանը կտարածվի «Միջերկրականից մինչեւ Կարմիր ծով եւ Հնդկական օվկիանոս»:

Սաֆավին նման հայտարարություն է արել Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակումների համար Իրանի դեմ ուղղված մեղադրանքների, ինչպես նաեւ ԻԻՀ մերձակայքում ջրերի հսկողության հարցով կոալիցիա ստեղծելու Վաշինգտոնի մտադրությունների ֆոնին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատրաստ է ԳՀՀԾ շրջանակում իր պարտավորությունների կրճատման հաջորդ քայլին
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Իրանը պատրաստ է իր պարտավորությունների կրճատման հաջորդ քայլին...
ՄԱԿ ԱԽ-ը պետք է վերականգնի էմբարգոն Իրանին զենքի մատակարարումների վրա. Պոմպեո
Պոմպեոն անհանգիստ է Իրանին զենքի մատակարարումներից...
Ֆրանսիան Իրանից պահանջել է ձեռնպահ մնալ միջուկային համաձայնագրով իր պարտավորությունների կրճատումից
Ռուհանին հայտարարել էր, որ Թեհրանը աշխատում է IR-9 ցենտրիֆուգների կատարելագործման վրա․․․
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Թուրքիայի պետբանկին մեղադրել է Իրանի հետ գործարքների պատճառով
ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել Թուրքիայի պետբանկին...
Իրանը կվերսկսի միջուկային բանակցությունները 5+1 ձեւաչափով, եթե ԱՄՆ-ը հանի պատժամիջոցները. Ռոհանի
Իրանը կվերսկսի բանակցությունները, եթե պատժամիջոցները հանվեն
Իսլամն արգելում է միջուկային զենք կիրառել. այաթոլլահ Խամենեի
«Մենք կարող էինք այդ ճանապարհով գնալ, սակայն մենք ասում ենք, որ իսլամում դա արգելված է...