News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսական առաջին Ս-400 զենիթահրթիռային համակարգերը (ԶՀՀ) Թուրքիայում կտեղակայվեն դեկտեմբերին։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ս-400 համակարգերը կտեղակայվեն եւ պատրաստվածության աստիճանի կբերվեն դեկտեմբերին»,- նրան մեջբերում է Haberler լրատվական պորտալը։

«Ալմազ-Անթեյ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Յան Նովիկովն օգոստոսի վերջին տեղեկացրել էր, որ թուրք զինվորականների ուսուցումը Ս-400 ԶՀՀ-ի հետ աշխատելու համար տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2020 թվականի հունվարի 2-ը։ Ս-400-ների մատակարարումների երկրորդ հերթը նախատեսված է 2020-ին։

Թուրքիան մի քանի տարի փորձել է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ իրեն Patriot զենիթահրթիռային համակարգեր վաճառելու մասին, բայց Վաշինգտոնը նման գործարքի չի գնացել, ինչի առնչությամբ Անկարան որոշել է ՀՀՊ միջոցներ գնել Մոսկվայից։

2017 թվականի սեպտեմբերին ՌԴ-ն տեղեկացրեց Թուրքիայի հետ 2,5 մլրդ դոլար արժողությամբ Ս-400-ի մատակարարման պայմանագրի կնքման մասին։ Անկարան կստանա երկու դիվիզիոն։ Պայմանագիրը նախատեսում է թուրքական կողմին արտադրության տեխնոլոգիաների մասնակի հանձնում։ Առաջին մատակարարումներն սկսվել են հուլիսի 12-ին։

Թուրքիայի կողմից Ս-400-ներ ձեռք բերելու դեմ ակտիվորեն հանդես են գալիս ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն։ Հուլիսի 17-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարը գրավոր հայտարարությամբ տեղեկացրեց, որ հանրապետության որոշումը ռուսական Ս-400 ԶՀՀ-ներ ձեռք բերելու մասին անհնար է դարձնում նրա հետագա մասնակցությունը ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ