News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


«ՎԵՏՕ» շարժման մասնակիցներն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղի դիմաց «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսի արձանի բացումը։

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն ասաց, որ արձանի հիմնական մասը գիպսից է, այն շարժական է եւ կարող են տեղափոխել քաղաքի տարբեր հատվածներ. «Որոշեցինք արձան կանգնեցնել, որովհետեւ Լենին պապին մեռել ա, իսկ Սորոս պապին ողջ է ու իր պետականաքանդ գործունեությունը շատ ակտիվ ծավալում է մեր երկրում, բավական մեծ ու խոշոր գործակալական ցանց է ստեղծել մեր երկրում, հավաքագրել են ամենաստոր, ամենավատ մարդկանց, որոնք հանուն փողի ամեն ինչի պատրաստ են։ Այդ գործակալական ցանցն այսօր ունի իր զինված ուժային բլոկը, որը ես անվանում եմ Սորոսի ծռեր»։

Մալյանը մոտեցավ հիմնադրամի դռանը եւ փորձեց կապ հաստատել ներսում գտնվող մարդկանց հետ. «Ժողովուրդ, ձեր տիրոջ արձանն ենք բացում։ Սիրով հրավիրում ենք ձեզ Ջորջ Սորոսի արձանի բացմանը»,- ասաց Նարեկ Մալյանն ու սեղմեց դռան զանգի կոճակը։

Նարեկ Մալյանն ասաց, որ արձանի տեղադրելու իմաստն այն է, որ Հայաստանում պարտադիր պետք է լինի Ջորջ Սորոսի արձան, որովհետեւ նա երկրում իշխանության բավական ակտիվ մաս է կազմում. «Անարդար է, որ Ջորջ Սորոսի արձանը մինչեւ այս պահը Հայաստանում չկար։ Այն լինելու է շարժական արձան, այսինքն մենք այստեղ կանենք բացումը հետո շատ տարբեր եւ սիմվոլիկ վայրերում արձանը մի օրով կտեղադրենք, որպեսզի բոլորը տեսնեն։ Մենք նպատակ ունենք հանրայնացնել բոլոր այն մարդկանց դեմքերը, ովքեր այս գրասենյակից գալիս են թաքնվելով գալիս են իրենց փողերը վերցնում ու թռնում են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել