News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզպետը ներկա է եղել Եղեգնաձորում փոխգնդապետի հետ տեղի ունեցած միջադեպին, փոխգնդապետ Արա Մխիթարյանն էլ շարունակում է կոմայի մեջ մնալ: Մարզպետին փորձում են փրկել, մաքրել նրա անունը և լուրեր տարածել, թե միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա չի եղել, սուտ է, որ մարզպետը միջադեպի մասնակից է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է աղբյուրը, ով ցանկացել է գաղտնի մնալ:

«Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ գործի քննությունն այլ ընթացք է ստանում, մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Նրան զրպարտում են, խաղում են բարի համբավի, սպայի արժանապատվության հետ: Թող չասեն, թե խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն այլևս չի գործում, գործում է ավելի ուժեղ: Երկու փոխգնդապետներ իրենց ցուցմունքում ասել են, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել միջադեպին: Փորձում են անունը մաքրել, ասում են՝ Տրդատ Սարգսյանը քնած է եղել, ո՛չ, ներկա է եղել, էլ չեմ ուզում ասել, որ մարզպետը հարվածել է փոխգնդապետին, ընդ որում, նա եղել է զինվորական համազգեստով: Հիմա մարզպետի անունը մաքրում են»,- նշել էր աղբյուրը:

Tert.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին վստահեցրել է, որ սեպտեմբերի 18-ին, 23:30-ին Արա Մխիթարյանը գնացել է Եղեգնաձորի Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակ՝ տուն գնալու նպատակով, այդ պահին մոտեցել է նաև այլ մեքենա, և նա կարծել է, թե իր ընկերներն են:

«Այդ պահին այդտեղ պետք է լինեին նաև իր զինվորական ընկերները, Արա Մխիթարյանը շփոթել է, կարծել է, թե իրենք են, մոտեցել է, որ հաջողություն ասի: Այդ ժամանակ նա մոտեցել է Հարություն Գրիգորյանին՝ կարծելով, թե իր ընկերներն են, սակայն մարզպետի օգնականը, կոպիտ տոնով հարցրել է, թե ի՞նչ է եղել, փոխգնդապետը հայտնել է, որ շփոթել է, հետո վիճաբանություն է տեղի ունեցել, բայց ծեծկռտուք չի եղել, այս տղան քարը ձեռքին հեռացել է, փոխգնդապետ կարծել է, թե միջադեպն ավարտվել է: Բայց Հարություն Գրիգորյանը վերադարձել է 6-7 հոգու հետ, նրանց մեջ եղել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը: Նշեմ, որ փոխգնդապետին հիմնական հարվածներ հասցնող Հարություն Գրիգորյանը մարզպետի հորեղբոր աղջկա ամուսինն է»,-նշել է նա՝ վստահեցնելով, որ զրպարտություն է այն վարկածը, թե զինվորականները միմյանց հետ վիճելիս են եղել, և այդ ժամանակ Հարություն Գրիգորյանը փորձել է հանդարտեցնել:

Աղբյուրը պատմել է, որ երկու փոխգնդապետները փորձել են բաժանել, փոխգնդապետներից մեկը գոռացել է՝ Արան մահանում է, մի խփեք, հարվածել են նրա աչքին, հենց հիմա աչքի վնասվածք ունի:

«Այս ամենից հետո այլ բան են շրջանառում: Եկեք հարց ու փորձ արեք, տեսեք՝ ով է փոխգնդապետը, եթե ուզենար կռվել, ֆիզիկական ուժը թույլ կտար 6-7-ին էլ տապալել, բայց կռվի հակված չի եղել, ես ձեզ չեմ խաբի, չգիտեմ՝ այդ ժամանակ ալկոհոլ օգտագործած է եղել, թե ոչ, բայց իր տեսակով համեստ, բարի համբավ ունեցող մարդ է: Նա ունի 10 տարեկան երեխա, Աստված չանի, եթե փոխգնդապետը կոմայից դուրս չգա, մենք ոտքի ենք կանգնելու, զինվորականները նրա կողքին են»,-վստահեցրել է աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ